ՆԱՏՕ-ն ընդունել է զեկույց, ըստ որի Թուրքիան կազմակերպության անդամ պետություններից միակ անազատ երկիրն է

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

ՆԱՏՕ-ն ընդունել է զեկույց, որտեղ Թուրքիային առաջին անգամ քննադատում է ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում կատարած խախտումների համար. փոխանցում է ermenihaber-ը:

Նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ)  անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովում ընդունված զեկույցում նշվել է, որ  Թուրքիան  ՆԱՏՕ անդամներից միակ  անազատ երկիրն է համարվում:

ՆԱՏՕ-ի զեկույցը կազմելիս հաշվի է առնվել 2018թ. միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության պատրաստած փաստաթուղթը, որտեղ Թուրքիան ներառվել էր «անազատ երկների» ցանկում:

Զեկույցում  2017թ. ապրիլի 16-ի հանրաքվեով ընդունված կառավարման նոր համակարգը որակվում է որպես «սուպեր նախագահություն» և  ընդգծվում է, որ այս իրավիճակը խորացնում է քաղաքական բևեռացումը:

«Սահմանադրական փոփոխությունները նախագծվել էին, որպեսզի ԱՄՆ-ի նախագահական համակարգը ներմուծվեր, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահական համակարգում չկան հավասարակշռությունը վերահսկող համակարգ, ինչպես ԱՄՆ-ում: Թուրքիայում նախագահը օժտված է մեջլիսը (խորհրդարանը) ցրելու իրավունքից և ավելացրել է դատական իշխանության նկատմամբ վերահսկողությունը»,- ասված է զեկույցում:

Զեկույցում հիշատակվում է նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Թաներ Քըլըչի և «Anadolu Kültür» թուրքական կազմակերպության նախագահ Օսման Քավալայի ձերբակալությունը, ինչպես նաև նշվում, որ Թուրքիայում որոշ լրատվամիջոցներ մտերիմ կապերի մեջ են իշխանության են հետ: