«Իտալիան և ես երբեք չենք աղաչում». Մելոնին հակադարձել է Թրամփին, թե աղաչել է ԱՄՆ նախագահին՝ լուսանկարվել իր հետ

Լուրեր

06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
Բոլորը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին իր նախկին մտերիմ դաշնակից Դոնալդ Թրամփին մեղադրել է իր մասին պատմություն հորինելու մեջ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահն իտալական հեռուստաալիքին ասել էր, թե Մելոնին «աղաչել» է իրեն՝ լուսանկարվել իր հետ G7-ի գագաթնաժողովում։

Մելոնին ասել է, որ «զարմացած է» նրա մեկնաբանություններից, որոնք «ամբողջովին հորինված» են։ Նա նաև Թրամփին մեղադրել է Արևմուտքի թշնամիների նկատմամբ շատ ավելի մեծ հարգանք ցուցաբերելու մեջ, քան վաղեմի դաշնակիցների, գրում է Reuters-ը։

Ընդգծելով, թե որքան են Թրամփի մեկնաբանությունները զայրացրել Մելոնիի կառավարությանը, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ չեղարկում է հաջորդ շաբաթ ԱՄՆ նախատեսված այցը։

Ֆրանսիայում տեղի ունեցած միջոցառման տեսանյութում երևում է, թե ինչպես են Մելոնին և Թրամփը կողք կողքի նստած զրուցում, սակայն ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, թե պարզապես հաճույք է պատճառել իրեն՝ զրուցելով նրա հետ։

«Նա, հավանաբար, ուրախ է, որ ես նրա հետ խոսեցի։ Ես պարտավոր չէի նրա հետ խոսել։ Նա աղաչում էր ինձ՝ լուսանկարվել իր հետ։ Նա շատ էր ուզում լուսանկարվել ինձ հետ։ Ես չէի նկարվի, բայց կարեկցում էի նրան»,- La7 հեռուստաալիքի հետ կարճ զրույցում ասել է Թրամփը՝ պատասխանելով Իտալիայի վարչապետի մասին լրագրողի հարցին։

Մելոնին արձագանքել է․ «Դոնալդ Թրամփի հայտարարությունները լիովին հորինված են։ Ես անկեղծորեն զարմացած եմ։ Չգիտեմ, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահն այսպես վարվում իր դաշնակիցների հետ. ավելին՝ սա առաջին անգամ չէ։ Կարող եմ միայն ասել՝ հիասթափեցնող է, որ նա նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի և Միացյալ Նահանգների թշնամիների հետ, որոնց առաջնորդների հետ վարվում է շատ ավելի մեծ ներողամտությամբ։ Կա մեկ բան, որը նա պետք է հիշի. ո՛չ ես, ո՛չ էլ Իտալիան երբեք չենք աղաչում»։

Հայտարարելով ԱՄՆ նախատեսված այցի չեղարկման մասին՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Տայանին X-ում գրել է. «Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին վիրավորում են ամբողջ Իտալիային»։

Մելոնին մի ժամանակ Թրամփի ակտիվ կողմնակիցն էր և միակ եվրոպացի առաջնորդը, որը մասնակցել էր նրա երդմնակալությանը 2025 թվականին։

Այնուամենայնիվ, նա այս տարի քննադատել էր Թրամփին՝ Իրանի հակամարտությունը դատապարտելու համար Հռոմի Լևոն պապին քննադատելու պատճառով։ Դա, իր հերթին, հանգեցրել է ԱՄՆ նախագահի կողմից կտրուկ քննադատության, որը նրան մեղադրել էր քաջության պակասի մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի