Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ ԵՄ գագաթնաժողովի հռչակագրից հանվել է Ուկրաինայի արագացված անդամակցության մասին դրույթը

Լուրեր

06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի հռչակագրից վերջին պահին բացառվել է Ուկրաինայի արագացված անդամակցության մասին դրույթը։ Նա ասել է, որ հունգարական առաջարկով տեքստի վրա աշխատանքի ընթացքում վերջնական փաստաթուղթը «զգալիորեն վերանայվել է», և «դա հեշտ չէր», գրում է Current time-ը։

«Սա է պատահում, երբ մեկը գալիս է ոչ միայն սպառնալու և վախ սերմանելու, այլև փոխզիջում գտնելու»,- գրել է Մագյարը X սոցիալական ցանցում։

Հունիսին ԵՄ-ն հաստատել էր վեց բանակցային կլաստերներից առաջինի՝ «Հիմունքների» բացումը։ Անդամակցության շուրջ բանակցությունների փաթեթն ընդգրկում է 35 գլուխներ, որոնք ուրվագծում են ուկրաինական օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, ներառյալ՝ իրավունքի գերակայության, դատական ​​անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նիստից առաջ ինքը կառույցի ղեկավար Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ քննարկել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետագա քայլերը:

«Կարևոր է հնարավորինս շուտ բացել մնացած հինգ բանակցային կլաստերները: Մենք շուտով ակնկալում ենք ստանալ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինը՝ մեր պաշտպանությունն ամրապնդելու համար»,- նշել է նա։

Ավելի վաղ, Մագյարը լրագրողներին ասել էր, որ գոհ է ԵՄ Խորհրդի կողմից առաջին կլաստերը բացելու որոշումից, սակայն կասկածներ ունի մնացած կլաստերների վերաբերյալ։

«Մենք հարցեր ունենք, և ոչ միայն մենք, այն մասին՝ արդյո՞ք պետք է անմիջապես սկսենք բանակցությունները մնացած կլաստերների վերաբերյալ առաջին կլաստերի բացումից անմիջապես հետո։ Այս կարծիքը, անկեղծ ասած, շատ վիճահարույց է այլ պետությունների շրջանում»,- ասել  է նա։

Կիևը ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել է 2022 թվականին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց մի քանի շաբաթ անց, և շուտով ստացել թեկնածու երկրի կարգավիճակ։ Սակայն պաշտոնական բանակցությունների մեկնարկն արգելափակվում էր Հունգարիայի այն ժամանակվա վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության կողմից։ 2026 թվականի ապրիլին նա պարտվեց ընտրություններում՝ տեղը զիջելով Պետեր Մագյարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի