«Լսել ենք՝ հավ ու խոզ եք նվիրում»․ ըստ ՀԿԿ-ի՝«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ընտանի կենդանիներ է բաժանել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, այլ անձանց հետ, օրենսդրական արգելքի պայմաններում տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Ըստ կոմիտեի՝ օգնությունը տրամադրելուց առաջ ճշտվել են ընտանիքների չափահաս անդամների տվյալները, իսկ աջակցությունը փաստացի պայմանավորվել է պոտենցիալ ընտրողների առկայությամբ՝ նրանց ընտրական վարքագծի վրա ազդելու նպատակով։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Միևնույն ժամանակ, նշված աջակցությունը տրամադրելուց առաջ ճշտվել են ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տվյալները, և օգնության տրամադրումը փաստացի պայմանավորվել է տվյալ ընտանիքներում պոտենցիալ ընտրողների առկայությամբ՝ նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ վարութային գործողություններ՝ ներգրաված անձանց շրջանակը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում»: