Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, հրապարակել է նորածին երեխայի կյանքից զրկելու գործող մեղադրվող մոր՝ 28-ամյա Լ․ Շ․-ի, և տատի՝ 56-ամյա Մ․ Բ․-ի, գործով դատավճիռը։ Նրանք մեղավոր են ճանաչվել, սակայն նրանց նկատմամբ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Լ․ Շ․-ն 2024 թվականի հունիսին տեղեկացել է իր արտաամուսնական հղիության մասին և թաքցրել այն։ Դեկտեմբերի 28-ին, գտնվելով հղիության 34-35 շաբաթական վիճակում, նա տանը, մոր օգնությամբ, լույս աշխարհ է բերել արական սեռի երեխա։ Ծննդաբերությունից մոտ մեկ ժամ անց, երբ երեխան սկսել է լաց լինել, մայրը ջինսե տաբատով փորձել է խեղդել նորածնին։ Կարծելով, թե երեխան մահացել է, նրան հանձնել է մորը, պատվիրելով ազատվել մարմնից։ Վերջինս, առանց համոզվելու երեխայի մահացած լինելու մեջ, նորածնին նետել է տան հողամասում գտնվող զուգարանը։

Երեխայի դին հայտնաբերվել է միայն օրեր անց՝ 2025 թվականի հունվարի 3-ին, դեպքի վայրի զննության ժամանակ։ Փորձաքննությունը պարզել է, որ երեխան մահացել է շնչահեղձությունից՝ զուգարանի զանգվածների պատճառով։

Դատաքննությունն ընթացել է արագացված կարգով, քանի որ երկու կանայք էլ լիովին ընդունել են իրենց մեղքը և զղջացել կատարվածի համար։ Դատարանը հաշվի է առել հետևյալ հանգամանքները. մեղադրյալների անկեղծ զղջումը, նախկինում դատվածություն չունենալը և դրական բնութագրերը։

Հունիսի 10-ի որոշմամբ՝ դատարանը Լ․ Շ․-ի Լուսինե Շահինյանի արարքը որակվել է որպես ծննդկանի կողմից հոգեճնշող վիճակում կատարված սպանության փորձ։ Դատարանը գտել է, որ նրանց ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու։

Լ․ Շ․-ի նկատմամբ նշանակված 1 տարի 6 ամսի չափով ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի փորձաշրջան։ Մ․ Բ․-ի նկատմամբ նշանակված 1 տարվա չափով ազատազրկումը նույնպես պայմանականորեն չի կիրառվել՝ 2 տարի փորձաշրջանով։

Նրանց նկատմամբ վերահսկողություն կիրականացնի Պրոբացիայի ծառայությունը, և նրանց արգելվել է առանց թույլտվության լքել Հայաստանի տարածքը։

Եվգենյա Համբարձումյան