ԱՄՆ-ը Իրանին 300 միլիարդ դոլար չի վճարելու. Թրամփը հերքել է տարածվող լուրերը
Քաղաքականություն
18.06.2026 | 23:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տարածված տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները համաձայնության շրջանակում պատրաստվում է Իրանին վճարել 300 միլիարդ դոլար։
«ԱՄՆ-ը Իրանին 300 միլիարդ դոլար չի վճարելու։ «Հիմարոկրատների» քարոզչությունը կրկին գործի է դրվել»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նման պնդումները «կեղծ լուրեր» են, և իրականում որևէ նման վճարում կամ փոխանցում չի նախատեսվում։
Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար գործընթացը բերել է «հաջողություն, նավթի գների նվազում և հաղթանակ»՝ հավելելով, որ այդ արդյունքները տեսանելի են նաև ֆոնդային շուկաներում։
