Անցումային արդարադատության ճանապարհը շատ ցավոտ է․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
Բոլորը

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով՝  հեղափոխությունից առաջ Հայաստանում զանգվածաբար խախտվել են մարդկանց մի շարք իրավունքներ․ կեղծվել են ընտրությունների արդյունքներ, խախտվել են մարդկանց տնտեսական իրավունքները, եղել են արհեստական տնտեսական մենաշնորհներ և այլն, և հիմա այս ամենն արձանագրելուց հետո պետք է հասկանալ, թե անցումային արդարադատության՝ աշխարհում  ճանաչում գտած գործիքակազմը որքանո՞վ է կիրառելի Հայաստանի համար։

Այս մասին այսօր «Անցումային արդարադատության մեխանիզմների  ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ անցումային արդարադատության վերջնական իմաստը ճշմարտության ամրագրումն է և ապագային միտված երկխոսությունը՝ հաշտեցումը։

«Այդ խնդիրների թվում կարող է լինել նաև այն շեմի որոշումը, որից ներքև պետք է լինի երկխոսություն և հաշտություն, իսկ այդ շեմից վերև՝ քրեական գործեր։ Այս ամեն ինչը պետք է շատ հանգամանալից ուսումնասիրվի, որից հետո նոր կկարողանանք հասկանալ՝ գնալու ենք այդ ճանապարհով, թե՞ ոչ»,- ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը։

Վերջինիս խոսքով՝ անցումային արդարադատության ճանապարհը շատ ցավոտ է, որովհետև երկխոսությունից և հաշտեցումից առաջ պետք է լինի մեղքի, հանցանքի ամրագրումն ու մեղավորի անուն-ազգանունի որոշումը, իսկ  այդ ժամանաակ, բնականաբար, կլինեն մարդիկ, որոնք դրա հետ չեն համաձայնի, հետևաբար,  սա կարճ և ցավոտ ճանապարհ է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։