Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական ծրագրով նախատեսված՝ 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի ընթացքում մինչ օրս իրականացված միջոցառումները և բարեփոխումները։

Մանրամասներ են ներկայացվել ռազմավարական ծրագրի գերակայությունների, ՆԳՆ ձևավորմամբ կառավարման մոդելի նվաճումների վերաբերյալ, այդ թվում՝ ընդգծվել է ՆԳՆ մեկ միասնական կրթահամալիրի, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Ոստիկանական 4 հենասյուների, ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ձևավորումը, հանրային ծառայությունների զտումը և տեղափոխումը ՆԳՆ տիրույթ: Մանրամասներ են ներկայացվել նաև բարեփոխումների շրջանակում մարդկային ռեսուրսների կառավարման, բարեվարքության ամրապնդման, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման, ոստիկանության գվարդիայի գործարկման, պարեկային ծառայության, քրեական ոստիկանության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: ՆԳ նախարարը նշել է, որ ծառայություններում աշխատանքի անցնելու համար պարտադիր մուտքային պահանջ է սահմանվել բազային կրթությունը: Աշխատանքներ են իրականացվել նաև ատեստավորման համակարգի կատարելագործման և կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, նախորդ տարվա համեմատ գրանցվել է հանցագործությունների թվի նվազում 3,2%-ով:

Օրակարգի շրջանակում առաջարկներ են ներկայացվել նաև քննչական գործառույթների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Հաջորդիվ՝ ծավալվել է քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու դիրքորոշումները կատարված աշխատանքների վերաբերյալ: Տարբեր առաջարկություններ են ներկայացվել՝ ուղղված համայնքային ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների արդյունավետության հետագա բարձրացման, նոր մոտեցումների ներդրման և ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների առավել արդյունավետ իրագործմանն ուղղված աշխատանքները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հաշվի առնելով խորհրդի նիստի շրջանակում ծավալված քննարկումները, վերհանել բարձրացված հարցերը, իրականացնել խորքային վերլուծություններ և հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ»,- ասվում է հաղորդագրությունում: