Ոչ մի երկիր չի՞ աջակցել Կարապետյանին․ պնդումներ և իրականություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Նա պնդել է, որ իր ուժը չի առաջնորդվում արտաքին աջակցությամբ և չի գործում որևէ պետության հովանու ներքո։ Սակայն նախընտրական շրջանի զարգացումները հարցեր են առաջացնում՝ արդյո՞ք այս պնդումն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը։

Այդ համատեքստում ուշադրության արժանի է հատկապես Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին վերջին հանդիպումը, որը տեղի է ունեցել ապրիլի 1-ին Մոսկվայում։ ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի մայրաքաղաք, որի հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը անդրադարձել էր Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին։

Պուտինի ուղերձը բավական հստակ էր։ Նա, ըստ էության, բաց տեքստով հորդորել էր չխոչընդոտել ռուսամետ ուժերի մասնակցությունը ընտրապայքարին։

«Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»,- ասել էր ՌԴ նախագահը։

Այդ պահին Սամվել Կարապետյանն արդեն գտնվում էր ոչ թե քրեակատարողական հիմնարկում, այլ տնային կալանքի տակ։ Այդուհանդերձ, ընդդիմադիր դաշտի առաջնորդներից հենց նա է այն գործիչը, որի Ռուսաստանի քաղաքացիություն փաստը հայտնի է հանրությանը։ Այս հանգամանքը Պուտինի հայտարարությունը դարձնում է առավել հասցեական՝ նույնիսկ եթե նրա խոսքում Կարապետյանի անունը ուղղակիորեն չի նշվում։

ՀՀ վարչապետը պատասխանել էր․ «Ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»։

Այսպիսով, Սամվել Կարապետյանի պնդումը, թե նախընտրական փուլում որևէ պետություն հայտարարություն չի արել իրենց օգտին, մանիպուլյատիվ է։ Թեև Ռուսաստանի նախագահը ուղղակիորեն չի նշել Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը,  նրա ապրիլի 1-ի հայտարարությունը փաստացի վերաբերում էր Հայաստանում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված ռուսական անձնագիր ունեցող քաղաքական գործիչներին։ Իսկ այդ շրջանակում Սամվել Կարապետյանը այդպիսի կարգավիճակում միակն էր։

Եվգենյա Համբարձումյան