«Հայ զինվորականներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ»․ Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում անցկացվող «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունները

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ընթացող «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունները, որին մասնակցում են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:

«ՆԱՏՕ-ի երկրների հետ նման զորավարժությունները, ափսոսանքից բացի, ոչինչ չեն առաջացնում։ Առանձին  անհանգստություն է առաջացնում այն, որ նման վարժական ծրագրերը Հայաստանի տարածքում ձեռք են բերում համակարգային բնույթ։ Դրանք անցկացվում են ամեն տարի 2023 թվականից ի վեր»,- հայտարարել է Զախարովան՝ խոսելով նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ից դուրս է եկել։

Ըստ նրա՝ «ինչ խաղաղարար առաջադրանք էլ հռչակվի, ՆԱՏՕ-ականների հիմնական նպատակն ակնհայտ է․ հանրապետության հեռացումն ավանդական դաշնակցից՝ ի դեմս ՌԴ-ի»։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նման վարժանքների ընթացքում մեր երկիրը ներկայացվում է որպես հնարավոր հակառակորդ։ Հայ զինվորականներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ։ Ժամանակին նման բան հնարավոր չէր լինի երևակայել, այդ թվում՝ այն պատճառով, որ ՌԴ-ում մեծ թվով էթնիկ հայեր են ապրում»,- ասել է Զախարովան։

Նրա պնդմամբ՝ որոշ ժամանակ առաջ դժվար էր նման բան պատկերացնել, բայց հիմա «դա տեղավորվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության հայտարարություններում, որ Հայաստանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայում հարցում։

«Այդ ազդանշաններն Արևմուտքում հաշվի են առնում, եզրակացություններ անում ու սկսում են Երևանին ներքաշել ՌԴ-ի հետ հակադրության մեջ»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա նաև հավելել է՝ այդ զորավարժությունները ոչինչ չեն տա Հարավային Կովկասի կայունությանը, այլ նոր աշխարհաքաղաքական բաժանարարներ ու սպառնալիքներ կստեղծեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի