Ադրբեջանից հայտարարել են՝ «Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար»

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար»։ Նախիջևանում անցկացված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրես-փառատոնի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության նախագահ Ազիզ Ալեքբերլին։

Նա նշել է, որ Նախիջևանն «ականատես է եղել արևմտյան ադրբեջանցիների ապրած ողբերգություններին, և այս առումով նման միջոցառումների անցկացումն առանձնահատուկ կարևորություն ունի»։ Ըստ Ալեքբերլիի՝ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը», իբր, «իրենց հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին, և տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները վկայում են արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր վերադարձի անխուսափելիության մասին»։

Ալեքբերլին հավելել է, թե Հայաստանը, իբր, «պետք է ընդունի այս իրականությունը և պայմաններ ստեղծի արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար»։

Նշենք, որ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում անցկացվող հակահայկական քարոզչական «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-կոնգրեսին մասնակցում են նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Բաքուն պետական մակարդակով տորպեդահարում է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացն ու կեղծ և անհիմն պահանջներ առաջ քաշում։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը հայտարարել է, թե, իբր, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չէ»։

«Մենք միայն ցանկանում ենք վերադառնալ մեր հայրենի հողեր խաղաղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան, և ապրել այնտեղ անվտանգ և արժանապատվորեն։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է՝ միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այդ հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս նպատակի ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողեր, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է։ Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»,- հայտարարել է Ասկերովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի