Բաքվից հայտարարում են՝ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական նշանակություն ունի»

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով Հայաստանի նկատմամբ անհիմն տարածքային պահանջների գեներացման ու խրախուսման քաղաքականությունն ու պատմակեղծարարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նախիջևանում անցկացվում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-կոնգրեսը։

«Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական նշանակություն ունի»,- միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը։

Նրա խոսքով՝ այս հարցը «հիմնարար դեր է խաղում ազգային ինքնության ձևավորման և երիտասարդության կրթության գործում»։

«Այս ուղղությամբ հատուկ առաքելություն է վերապահված ինչպես Արևմտյան Ադրբեջանի համայնքին, այնպես էլ երկրի գիտական ​​և կրթական հաստատություններին»,- ընդգծել է նախարարը։

Էմին Ամրուլլաևը նշել է, թե երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետևողական քաղաքականության շնորհիվ լայնածավալ աշխատանք է տարվել «Արևմտյան Ադրբեջանի համակարգված կրթության և գիտական ​​ուսումնասիրության ուղղությամբ և կարճ ժամանակահատվածում զգալի արդյունքների են հասել այս կարևոր հարցի ուսումնասիրության գործում»։

«Արևելյան Զանգեզուր և Ղարաբաղ վերադարձը վկայում է այն մասին, որ պատմական արդարությունը, թեկուզ որոշ ժամանակ անց, անխուսափելիորեն հաղթանակ է տանում։ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը հայրենիք հստակ ապացույց է, որ ցանկացած նպատակ հասանելի է կենտրոնացված և հետևողական գործողություններով»,- եզրափակել է Էմին Ամրուլլաևը։

Նշենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։ Հավելենք, որ OC Media-ն հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի