Ռուսաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի իրացման գործով հետախուզվողը․ ՔԿ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործով Գ․Ա․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ըստ ՔԿ-ի՝ Գ․Ա․-ն հետախուզվել է, հայտնաբերվել և ձերբակալվել ՌԴ իրավապահների կողմից, ապա տեղափոխվել Հայաստան և ներկայացվել նախաքննական մարմին։

 

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքեր:

Մասնավորապես՝ Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ 2020 թվականից զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միմյանց միջև կատարել հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը ՀՀ տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում իրացման համար նախատեսված թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել թաքստոցներում և թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին:

Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Գ.Ա.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել նախաքննական մարմին:

Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։