Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն․ ԱՆ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է քրեական գործերի դատաքննության համար սահմանել հստակ ժամկետներ։ Նախագծի համաձայն՝ քրեական գործերը պետք է քննվեն մեկ տարվա ընթացքում, իսկ ժամկետների անհիմն խախտումը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության։ Փոփոխություններով նախատեսվում են նաև մեխանիզմներ, որոնք միտված են դատական գործընթացների ձգձգումների կրճատմանը և քրեական դատավարության արդյունավետության բարձրացմանը։

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց նպատակն է բարձրացնել քրեական դատավարության արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով արդար դատաքննության հիմնարար սկզբունքների լիարժեք պահպանումը։

Առաջարկվում է նախատեսել դատաքննության հստակ ժամկետներ, մասնավորապես՝

✅քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում,
✅գործի քննության երկարաձգման հնարավորություն` պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան 2 անգամ, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով,
✅ ժամկետի խախտումը հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ,
✅նախատեսել դատավորի փոխարինումից հետո դատական վարույթն ընդհատված պահից շարունակելու հնարավորություն՝ բացառելով դատավորների հաճախակի փոփոխությամբ պայմանավորված քրեական գործի տարիներ ձգվող քննությունը,
✅նախատեսել, որ դատավորի փոխարինման դեպքում մինչև դատական կազմի փոփոխությունը հետազոտված բոլոր ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ, միաժամանակ ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է։
✅Կողմերի համաձայնությամբ ապացույցները հետազոտված համարելու հնարավորություն՝ առանց դրանք սահմանված կարգով հետազոտելու,
✅կողմերի համաձայնությամբ վկայի և փորձագետի ցուցմունքները հրապարակելու հնարավորություն՝ առանց նրանց դատարան կանչելու՝ գործի դատական քննությունը արագացնելու նպատակով:

Նախագծով առաջարկվող այս և մյուս փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել քրեական դատավարության արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով արդար դատաքննության հիմնարար սկզբունքների լիարժեք պահպանումը»,- ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում։