Հայաստանը Խաղաղության համաշխարհային ինդեքսում տարածաշրջանում առաջատարն է

Լուրեր

03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026 թվականի Խաղաղության համաշխարհային ինդեքսը։ Դրա համաձայն՝ Հայաստանը 163 երկրների շարքում 1,825 միավորով 51-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Մեր երկիրը 21 կետով բարելավել է դիրքը։ Հայաստանը նաև առաջատարն է Հարավային Կովկասում ու տարածաշրջանում։

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2026 թվականի GPI-ի համաձայն՝ Հայաստանը գրանցել է տարածաշրջանում ամենամեծ համատեղ տոկոսային բարելավումը՝ ընդհանուր ցուցանիշը բարելավելով չորս տոկոսով։ Աշխարհում 51-րդը և տարածաշրջանում 6-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է անվտանգության և պաշտպանվածության ոլորտում գրանցած 9,3 տոկոսով բարելավմամբ։ Ցույցերի ընթացքում բռնության ցուցանիշը գրանցել է 42,9 տոկոս բարելավում, մինչդեռ քաղաքական ահաբեկչության սանդղակի ցուցանիշը բարելավվել է 33,3 տոկոսով։

Ընթացիկ հակամարտության ոլորտը նույնպես աննշան՝ 1,8 տոկոսով բարելավվել է։ Նշվում է, որ Հայաստանի բարելավումն արտացոլում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացը՝ երկրների միջև տասնամյակներ շարունակվող ԼՂ հակամարտության ֆոնին։ Երկու երկրները 2025 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգներում ստորագրել են խաղաղության համաձայնագիր, իսկ հետագա քայլերը ներառել են սահմանի սահմանազատում, վառելիքի մատակարարումներ և Ադրբեջանը նրա Նախիջևանի էսկլավի հետ կապող տրանսպորտային միջանցքի նախատեսվող կառուցում։

Նշվում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված առաջընթացին՝ Ադրբեջանը գրանցել է տարածաշրջանում ամենամեծ վատթարացումը 2026 թվականի GPI-ում՝ ընդհանուր ցուցանիշը վատթարանալով 3,3 տոկոսով։

Աշխարհում 110-րդ և տարածաշրջանում 11-րդ տեղը զբաղեցնող Ադրբեջանի դիրքերի վատթարացումը հիմնականում պայմանավորված է «Ընթացիկ հակամարտության» ոլորտով, որտեղ ցուցանիշն աճել է 12,2 տոկոսով։ Զենքի ներմուծման ցուցանիշը վատթարացել է 46,5 տոկոսով, իսկ հարևան երկրների հետ հարաբերությունների ցուցանիշը՝ 33,3 տոկոսով։ Չնայած Հայաստանի հետ հարաբերությունները բարելավվել են, Իրանի հետ լարվածությունն աճել է 2025 թվականի ընթացքում և մինչև 2026 թվականի սկիզբը։ Միաժամանակ, չնայած Հայաստանի հետ դիվանագիտական ​​առաջընթացին՝ Ադրբեջանը շարունակել է ավելացնել ռազմական ծախսերը, իսկ 2026 թվականի պաշտպանական բյուջեն աճել է գրեթե չորս տոկոսով՝ հասնելով մոտավորապես 5,1 միլիարդ դոլարի։

Վրաստանը գրանցել է ցուցանիշի աննշան՝ մեկ տոկոսի վատթարացում՝ իջնելով 94-րդ հորիզոնական համաշխարհային մակարդակով և 10-րդ՝ տարածաշրջանային։ Վատթարացումը պայմանավորված է անվտանգության և պաշտպանության ոլորտով՝ 2,2 տոկոս աճ, հանցավորության ցուցանիշի ընկալումը վատթարացել է 11,8 տոկոսով, իսկ քաղաքական անկայունության ցուցանիշը՝ 16,7 տոկոսով։ Ռազմականացման ոլորտն աննշանորեն բարելավվել է՝ 0,6 տոկոսով, մինչդեռ շարունակվող հակամարտության ոլորտը մնացել է անփոփոխ։ Նշվում է, որ Վրաստանի քաղաքական միջավայրը զգալիորեն վատթարացել է 2024 թվականի հոկտեմբերի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխող կուսակցության որոշումը՝ կասեցնել ԵՄ անդամակցության նախապատրաստական ​​աշխատանքները մինչև 2028 թվականը, հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ ընթացքում, ներառյալ դեկտեմբերին մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի կիլոմետրանոց մարդկային շղթայի կազմակերպումը։

Թուրքիան գրանցել է տարածաշրջանում համատեղ ամենամեծ բարելավումը 2026 թվականի GPI-ի համաձայն՝ ընդհանուր ցուցանիշը բարելավվել է 4,1 տոկոսով։ Աշխարհում այս երկիրը 136-ն է, իսկ տարածաշրջանում զբաղեցնում է 13-րդ տեղը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի