458 հեկտար հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալությամբ տրամադրելու գործում խախտումներ են արձանագրվել. հայց է ներկայացվել դատարան

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու պետական գրանցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Աննա Վարդապետյանը հունիսի 16-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

«Միևնույն ժամանակ, վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ 457,79 հա հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ընկերության անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերության 74,1 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Հայտնաբերված խախտումների հիմքով Դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան: Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»,- գրված է հաղորդագրության մեջ: