Ռուսական հարվածի հետևանքով վնասվել է ռեժիսոր Ռոման Բալայանի բնակարանը Կիևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հունիսի 15-ի գիշերը Կիևի դեմ իրականացված զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանի բնակարանը։ Factor TV-ն կապ է հաստատել ռեժիսորի հետ, որը պատմել է հարձակման հետևանքների մասին։

Բալայանի խոսքով՝ հարվածի պահին ինքն ու կինը երջանիկ պատահականությամբ տանը չեն եղել։ Ռեժիսորը նշել է, որ այդ հանգամանքը, հավանաբար, փրկել է նրանց կյանքը, քանի որ վնասվել է նաև կնոջ ննջասենյակը։

Պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են պատշգամբի դռներն ու պատուհանները, լրջորեն վնասվել է նաև հենց պատշգամբը։

Ռեժիսորի խոսքով՝ նման հարվածները ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր դարձել են Կիևի առօրյայի մի մասը։ Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր օդային տագնապի ժամանակ քաղաքի բնակիչները նույն հարցն են տալիս իրենց՝ արդյոք հրթիռը կամ անօդաչու թռչող սարքը կհարվածի հենց իրենց տանը, և կհաջողվի՞ արդյոք այս անգամ խուսափել ողբերգությունից։

Բալայանը նաև հայտնել է, որ վերջերս կնոջ հետ շուրջ երկու ամիս անցկացրել է Հայաստանում և մտադիր էր կրկին այցելել երկիր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Սակայն այժմ վստահ չէ, որ կկարողանա լքել Կիևը։

«Վախենում ես մեկնել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մեր բացակայության ընթացքում նորից հարված հասցվի բնակարանին։ Ոչ ոք չի լինի, որ գոնե հետևի տանը»,- նշել է ռեժիսորը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի գիշերը ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Կիևին և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների վրա։ Տուժած օբյեկտների թվում է եղել նաև Կիև-Պեչորյան մայրավանքի Ուսպենսկի (Վերափոխման) տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանը։ Լուրջ վնասներ է կրել նաև Ալեքսանդր Դովժենկոյի անվան ազգային կինոստուդիան, որտեղ նկարահանվել են Ռոման Բալայանի բազմաթիվ ֆիլմեր։

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով ոչնչացվել է երկրում ամենախոշոր կինոկոստյումների ֆոնդը՝ մինչև 100 հազար միավոր պահեստային հավաքածու։ Կորցրած նմուշների թվում են եղել «Մոռացված նախնիների ստվերները», «Կորած գրամոտան», «Բոգդան Խմելնիցկի», «Երկուսի հետևից» և ուկրաինական կինոյի այլ հայտնի ֆիլմերի զգեստները։

Ռուսական կողմը հերքում է քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային մի շարք օբյեկտների վնասման համար պատասխանատվությունը՝ պնդելով, որ դրանք կարող էին տուժել «արևմտյան հնացած հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի» հետևանքով։

Սամվել Մելիքսեթյան