Սևանա լճի մակարդակն իջել է 10 սմ-ով

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջավ 10 սմ-ով: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 149.828 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասավ հունիսին: Հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.81մ. տեղեկացնում է ecolur.org-ն:

Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության «Հայաստանի Հանրապետության գետերի 2017թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» պաշտոնական փաստաթղթի համաձայն սույն թվականի ապրիլին կանխատեսվում էր, որ Սևանա լճի մակարդակը 2017թ-ի հուլիսի 1-ին կարող է հասնել մինչև 1901մ նիշը:

«Հիմք ընդունելով եղանակի եւ Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերեւույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան 8 ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված քանակը՝ 130մլն.խոր.մ և ոռոգման նպատակով լճից ջրառը՝ 170մլն.խոր.մ, 2017թ. հուլիսի 1- ին 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 42-47սմ-ով (1900.95-1901. 00մ սահմաններում), իսկ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 
լճի մակարդակը կանխատեսվում է 1900.71-1900.76 մ սահմաններում, որը 2017թ. հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի +25….+30 սմ-ով»,- նշված էր փաստաթղթում:

Իրականում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, իսկ Սևանից ջրառը 2017թ-ին 170 միլիոն խմ-ի փոխարեն կազմելու է 270 միլիոն խմ: Թե քանի սանտիմետրով Սևանը կբարձրանա 2017թ-ին, սա հարց է, որի պատասխանը դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հուլիսի 24-ի դրությամբ Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է ընդամենը 7 սմ-ով,2016թ-ի հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.74մ:

Նշենք, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկված է լճի մակարդակը բարձրացնել մինչև 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը: