ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ խախտում է արձանագրել «Էլեկտրիկ Երևան»-ի գործով

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ գտնելով, որ 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում երկու քաղաքացու ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է յուրաքանչյուր դիմումատուի վճարել 2,000 եվրո՝ ոչ նյութական վնասի, և 250 եվրո՝ դատական ու այլ ծախսերի փոխհատուցման համար։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատներ N 5293/16 և 5295/16) գործերով՝ գտնելով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։

Գործը վերաբերում է 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից բերման ենթարկված երկու քաղաքացիներին՝ Աբրահամ Աշղյանին և Նարինե Պողոսյանին, ում զրկել են ազատությունից՝ առանց որևէ հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության։

ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ցանկացած ազատությունից զրկման դեպք զերծ լինի կամայականությունից և չհակասի Կոնվենցիայի պահանջներին։

Հղում անելով իր նախադեպային իրավունքին, մասնավորապես՝ «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործին՝ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ դիմումատուների ձերբակալությունները չեն հիմնվել «հիմնավոր կասկածի» վրա, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների հիմնական նախապայմաններից է։ Դատարանը, հետևաբար, արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Որպես արդարացի փոխհատուցում՝ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը յուրաքանչյուր դիմումատուի վճարել 2,000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ինչպես նաև 250 եվրո՝ դատական և այլ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Թեև դեպքերը տեղի են ունեցել շուրջ տասնմեկ տարի առաջ, այս վճիռը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելով, որ խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ազատությունից զրկման միջոցները չեն կարող կիրառվել առանց բավարար փաստական հիմքերի և հիմնավոր կասկածի առկայության»,- ասված է հաղորդագրությունում։