Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի բարեփոխումները

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը:

«Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել կոմիտեի կողմից անշարժ գույքի գրանցման, իրավունքների ու սահմանափակումների գրանցման ինստիտուտի վերափոխման ուղղությամբ: Ըստ այդմ՝ զեկուցվել են իրավունքների պաշտպանության և երաշխավորման գործող օրենսդրական կարգավորումների, գրանցված գույքի օտարման հիմքով սեփականության իրավունքի փոխանցման գործող ընթացակարգերի ռիսկերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել չգրանցված գույքի գրանցման գործող ընթացակարգին: Ներկայացվել է նաև տարբեր պետությունների փորձը ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ բարեփոխումների նպատակը վարչարարության պարզեցումն ու սեփականության իրավունքի պաշտպանության ուժեղացումն է։ Այս համատեքստում, ներկայացվել են առաջարկություններ վերոնշյալ նպատակների իրականացման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի վերափոխմանն ուղղված ծրագրերը, ընդգծել, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենաարդյունավետ մոտեցումն այն փոքր քայլերով մեկնարկելն է: Այս համատեքստում, Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում։