Ավելի քան 16 հազար վարորդի վարելու իրավունքը կարող է վերականգնվել․ նախագիծն ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Եթե, օրինակ, դատարանի կողմից կա ակտով վարորդական իրավունքից զրկման դեպքը (այսինքն՝ շատ ավելի լուրջ դեպքերի համար է տեղի ունեցել զրկման իրավիճակը դատական ակտով), այս նախագիծը այդ իրավիճակներին չի վերաբերում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով վարորդական իրավունքից զրկված անձանց համար այդ իրավունքի վերականգնման նոր մոդելը:

Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում անձը հստակ ժամանակահատվածում չի կարող վարել տրանսպորտային միջոց: Որպես կանոն` այդ ժամանակահատվածը մեկ տարի է, սակայն կան բացառիկ դեպքեր, երբ այն երկու տարի է: Կառավարության առաջարկով այդ ժամկետը լրանալուց հետո նախատեսվում է սահմանել 50 հազար դրամի չափով պետական տուրք, որի վճարման պայմաններում անձի վարորդական իրավունքը կվերականգնվի ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով: Վերականգնումից հետո անձին մեկ տարվա կտրվածքով տրվելու են սահմանափակ թվով միավորներ` 6 բալ:

«Մենք իդենտիֆիկացրել ենք նախագծի շահառու հանդիսացող 16,026 վարորդի, որոնք հանդիսանալու են նախագծի շահառու։ Բայց կհասկանանք, թե ովքեր են օգտվելու նաև այս նախագծից, որովհետև պարտադիր չէ, որ բոլոր շահառուները օգտվեն։ Եվ 1,087 անձինք չեն հանդիսանալու ծրագրի շահառու, որովհետև կամ այլ պետությունների կողմից են զրկվել, կամ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից և այսպես շարունակ»,-ասաց նախարարը։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։