ՀՀ-ում ձերբակալված և 3 օր անազատության մեջ պահված ռուս մաթեմատիկոսին թույլատրել են լքել երկիրը. արտահանձնման պահանջ չի ներկայացվել 

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Հունիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, ապա 72 ժամ անց ազատ արձակված ռուս մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին կարողացել է լքել Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վաչե Սիմոնյանը։

«Իմ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա է վերջինիս թույլատրվել սահմանն անցնել, կիրառված արգելանքը բացվել է և Վերբիցկին անարգել հեռացել է Թել Ավիվ»,- ասաց նա։

Միխայիլ Վերբիցկին Հայաստան էր ժամանել հունիսի 12-ին և ձերբակալվել, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողների ցուցակում է եղել։

«Օդանավակայանում Վերբիցկուն ասել են, որ ռուս իրավապահների կողմում գործ կա իր վրա ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածներով։ Նախաձեռնողը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի Հանրապետությունն ի կատարումն միջազգային իր պարտավորությունների, եղել է ուղղակի կատարող։ ՀՀ-ն տեսնելով, որ անձի նկատմամբ հետախուզում կա, ձերբակալել է, 72 ժամվա ընթացքում սպասում էինք, որ ՌԴ-ն արտահանձնման պահանջ է ներկայացնելու, սակայն, նման որևէ դիմում այդպես էլ չստացվեց, ինչի արդյունքում Վերբիցկին ազատ արձակվեց։ Սակայն դեռևս խնդիր կար երկիրը լքելու, թեև նա արդեն իսկ գնած տոմս ուներ դեպի Թել Ավիվ։ Ես միջնորդություն ներկայացրի արգելանքը հանելու, ինչն էլ, փաստացի, բավարարվեց»,- մանրամասնեց Սիմոնյանը։

Միխայիլ Վերբիցկին Մոսկվայում աշխատել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, դասավանդել է Ազգային հետազոտական ​​համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մաթեմատիկայի ամբիոնում, ինչպես նաև Գլազգոյի համալսարանում և բելգիական Ազատ համալսարանում: 2015 թվականից ապրում է Ռիո դե Ժանեյրոյում, Մաթեմատիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր է:

2025 թվականին ՌԴ-ն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել ծանր մեղադրանքներով։ Նա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ խոսող ակտիվ ընդդիմադիր գործիչներից է։

Ռոզա Վարդանյան