ՌԴ-ն պետք է գործարք կնքի․ Թրամփը պատմել է G7-ի շրջանակում Զելենսկիի հետ հանդիպման մասին

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նշել, որ երեքշաբթի կրկին կհանդիպի նրա հետ։ Европейская правда-ի հաղորդմամբ՝ ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է G7-ի գագաթնաժողովի շրջանակում Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Kyiv Independent-ը հայտնել էր, որ Զելենսկին, Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում են ունեցել։ Հարցին՝ արդյո՞ք Թրամփի մոտ  հանդիպում ծրագրված է Զելենսկիի  հետ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է՝ «Ես արդեն այն ունեցել եմ», նաև հավելել, որ «շատ լավ հանդիպում» էր։

«Ռուսաստանը պետք է գործարք կնքի։ Ռուսաստանը կորցրել է հսկայական թվով մարդկանց, ինչպես Ուկրաինան»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ այսօր կրկին հանդիպելու է Զելենսկիին։

«Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև հանդիպումների մասին նախապես չէր հաղորդվել։ Մակրոնը կարճատև երկկողմ հանդիպում է ունեցել Զելենսկիի հետ։

Հավելենք, որ Զելենսկին հրապարակել է լուսանկարներ իր և Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի մասնակցությամբ, որտեղ նրանք զրուցում են Թրամփի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«Միշտ կարևոր է համակարգել դիրքորոշումները»,- գրել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի