Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլն «ավելի հեշտ» կլինի

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլն «ավելի հեշտ» կլինի, քան սկզբնական փուլը, որը հանգեցրեց վերջերս հայտարարված փոխըմբռնման հուշագրին, գրում է CNN-ը։

Հայտարարվել է, որ հաջորդ փուլը կներառի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեխնիկական քննարկումներ, ինչպես նաև Թեհրանի համար ֆինանսական օգնություն և Հորմուզի նեղուցի վերաբացման մանրամասներ։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը «ոչ մի գումար չի ներդնի Իրանում՝ ձգտելով մեղմել իր որոշ դաշնակիցների մտավախությունները, որ Թեհրանն ամերիկյան միջոցներ կստանա»։

Փոխարենը հայտարարվել է, որ 300 միլիարդ դոլարի վերակառուցման հիմնադրամը կֆինանսավորվի Պարսից ծոցի երկրների կողմից։

Թրամփը նաև նշել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագրում նշված է՝ Իրանը չի ունենա միջուկային զենք։

«Ինձ համար իսկապես կարևոր է միայն այն, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և դա բարձրաձայն ու հստակ ասվում է»,- ասել է նա լրագրողներին Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովում։

Թրամփը հավելել է, որ «եթե Իրանի կառավարությունը մտադրվի ձեռք բերել միջուկային զենք, ապա Իրանի վրա «դժոխք կթափվի»։ Նա նաև հստակ արտահայտել է իր հիասթափությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ՝  լրագրողներին ասելով, որ նա պետք է «ավելի պատասխանատու լինի Լիբանանի նկատմամբ»։

Վերջին ամիսներին Թրամփը մի քանի անգամ բախվել է Նեթանյահուի հետ՝ հայտարարելով, որ Իսրայելի առաջնորդը և նրա կառավարությունը դժվարացնում են ԱՄՆ-ի համար Իրանի հետ համաձայնության գալը՝ հարձակվելով Լիբանանում «Հըզբոլլահ»-ի վրա։ Իրանը պնդում է, որ հրադադարի ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Լիբանանը։

«Առանց ինձ Իսրայել չէր լինի, քանի որ ոչ մի այլ նախագահ պատրաստ չէր անել այն, ինչ ես արեցի։ Ես հիանալի հարաբերություններ եմ ունեցել Բիբիի հետ, բայց հիմա Բիբին պետք է ավելի պատասխանատու, հարգանքով լինի Լիբանանի նկատմամբ»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հիասթափված է Նեթանյահուից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի