Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր պատժամիջոցների մասին

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Մեծ Բրիտանիան կդառնա առաջին երկիրը, որը հեղուկ բնական գազի նավերը կներառի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթում, հայտնում է բրիտանական կառավարության կայքը։ Նոր պատժամիջոցների փաթեթը կներկայացվի այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի Էվիան քաղաքում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում, գրում է The Insider-ը։

Նոր պատժամիջոցների փաթեթը կուղղվի Ռուսաստանի «ստվերային նավատորմի», պատժամիջոցներից խուսափելու սխեմաների և ռուսական  բանակի համար արևմտյան տեխնոլոգիաների ձեռքբերման հետ կապված ցանցերի դեմ: Նոր սահմանափակումների ներդրումից հետո բրիտանական պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և հեղուկ բնական գազի արտահանման հետ կապված նավերի թիվը կգերազանցի 600-ը:

Ավելի ուշ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է պատժամիջոցների մասին։ Դրանք ուղղված են «Ռուսաստանի ստվերային նավատորմի, ռազմական գնումների և պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող ֆինանսական ցանցերի դեմ»։ Մասնավորապես, Լոնդոնը պատժամիջոցների ցանկում ներառել է «Յանդեքս Բանկը», «WB банк»-ը, «Ռոսգոսստրախը» և Ռուսաստանի ստվերային նավատորմի 27 նավ, այդ թվում՝ հեղուկ բնական գազ տեղափոխող չորս լցանավ։

Լոնդոնը նաև 210 միլիոն ֆունտ սթերլինգ կտրամադրի ուկրաինական պետական ​​«Էներգոատոմ» ընկերությանը բրիտանական միջուկային վառելիքի մատակարարման համար: Ուկրաինական ատոմակայանների վառելիքը կմատակարարի Urenco-ն հաջորդ երկու տարիների ընթացքում։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ համաձայնագիրը պետք է օգնի Ուկրաինային գոյատևել առաջիկա ձմեռների ընթացքում և նվազեցնել նրա խոցելիությունը Ռուսաստանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների նկատմամբ: Ուկրաինայի էլեկտրաէներգիայի կեսից ավելին արտադրվում է ատոմակայաններում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի