Առաջնորդներն «անկեղծ» քննարկում են ունեցել Իրանի հետ կնքված համաձայնագրի շուրջ G7-ի ընթրիքի ժամանակ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Հունիսի 16-ին Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն հանգստավայրում մեկնարկել է «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարների գագաթնաժողովի երկրորդ օրը, որին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճ երկկողմ հանդիպում է ունեցել  Զելենսկիի հետ՝ այսօր առավոտյան «Յոթնյակի խմբի» գլխավոր հավաքից առաջ, հայտնել է Ելիսեյան պալատը, փոխանցում է CNN-ը։

Որպես հանդիպման հյուրընկալող՝ Մակրոնը Զելենսկիին հրավիրել է մասնակցելու հավաքին՝ հույս ունենալով, որ նրա ներկայությունը կարող է օգնել ամրապնդել խմբի աջակցությունը Ուկրաինային։ Առաքելության կարևորագույն մասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներգրավելն է։

Զելենսկիի և Թրամփի միջև հնարավոր հանդիպումն առաջին բանն է եղել, որի մասին խոսել է Մակրոնը Ուկրաինայի առաջնորդին ողջունելիս։

«Այսպիսով, նախ՝  դուք երկկողմ հանդիպում ունե՞ք կազմակերպված նախագահ Թրամփի հետ»,- հարցրել է Մակրոնը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է Գերմանիայի ազգային հավաքականի մարզաշապիկը։

CNN-ը հաղորդում է, որ երկուշաբթի երեկոյան G7-ի առաջնորդները Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ «անկեղծ» և խորը քննարկումներ են ունեցել։ Ավելի ուշ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ դեռևս հարցեր ունեն Իրանի հետ կնքված համաձայնագրի վերաբերյալ:

Գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ ակնկալում են՝ եվրոպական երկրները կնպաստեն Հորմուզի նեղուցից ականների հեռացման ջանքերին հիմա, երբ ռազմական գործողությունները դադարեցվել են։

Գագաթնաժողովը հյուրընկալող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր երկիրը «պատրաստ է կրել իր արդարացի բեռը»՝ համաձայնագրին աջակցելու համար։

Սակայն Թրամփը նվազեցրել է եվրոպական օգնության անհրաժեշտությունը՝ պնդելով, որ համաձայնագիրն ինքնին թույլ կտա ջրային ուղին ազատորեն բացել։

«Չեմ կարծում, որ մեզ շատ օգնություն է պետք լինելու, բայց չեմ կարծում, որ վատ գաղափար չէ՝ այստեղ մեկ կամ երկու նավ ունենալ մի քանի երկրներից»,- ասել է նա։

Հավելենք, որ G7-ի գագաթնաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, ԵՄ առաջնորդները։ Էմանուել Մակրոնը հրավիրել է նաև Եգիպտոսի, Կատարի, Ուկրաինայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի