Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս․ ԿԲ
Տնտեսություն
16.06.2026 | 13:31
ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 16-ին տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
· քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%
· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%,
· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: