Վտանգավոր է․ չենք կարող ձևավորել ԱԺ՝ կոպիտ խախտելով սահմանադրական օրենքների պահանջները․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.06.2026 | 22:31
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՇՄՆ
15.06.2026 | 22:13
Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար
15.06.2026 | 21:57
Իսպանիայի հավաքականը չհաղթեց աշխարհի առաջնությունների նորեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
15.06.2026 | 20:15
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը
15.06.2026 | 20:10
Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.06.2026 | 20:08
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունն է․ Բաքվում Գերմանիայի դեսպան
15.06.2026 | 20:00
Վտանգավոր է․ չենք կարող ձևավորել ԱԺ՝ կոպիտ խախտելով սահմանադրական օրենքների պահանջները․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հետընտրական զարգացումներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը և դատական համակարգի առջև ծառացած մարտահրավերներին։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առաջարկին՝ ընտրակեղծիքներում ներգրավված ուժերին արգելել մասնակցել ընտրություններին, Հասմիկ Հարությունյանը նշել է, որ նման նախաձեռնությունները պետք է հիմնվեն բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վրա։

«Ընտրությունների ընթացքում ցանկացած տեսակի խախտում, ընտրակեղծիք պիտի բացառված լինի, և դրան պետք է պատշաճ իրավական գնահատական տրվի։ Սակայն հնարավոր խախտումը պիտի օրինական ընթացակարգով, դատական կարգով հաստատված լինի։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ պրոցեսում ներգրավված քրեաիրավական մարմինները գործեն պատշաճ՝ ձեռնպահ մնալով ընտրողականությունից։ Բավականին բարձր, այսպես ասած, շեմ պիտի դրված լինի, երբ որ բանը հասնում է արգելելուն։ Սա չի կարող լինել ընտրովի, որովհետև եթե մենք խոսում ենք բազմակարծության, քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորության մասին, չենք կարող հիպոթեզների և ինչ-որ վարկածների հիման վրա կամ նույնիսկ թույլ, որոշակի խախտումների հիմքով զրկել ուժերին»։

Փորձագետը խիստ քննադատության է ենթարկել ԿԸՀ-ի որոշումը, որով երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել՝ դա համարելով օրենքի ակնհայտ խախտում։

«Ի՞նչ է ասում Ընտրական օրենսգիրքը։ Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, ապա ԿԸՀ-ն՝ հանձնաժողովը, այստեղ շատ հստակ երկու որոշում ունի կայացնելու՝ երկու որոշումներից մեկը։ Կա՛մ առանձին տեղամասում վերաքվեարկությունն է, կա՛մ Ազգային ժողովի նոր ընտրություններն են։ Մենք փաստացի ականատես եղանք ո՛չ նրան, ո՛չ նրան։ Սա ակնհայտ է։ Այստեղ ընդդիմություն-իշխանություն բանավեճից դուրս է սա, այնքան ակնհայտ է, եթե խնդիրն արձանագրում ենք, այդ խնդիրն ունի նաև հստակ հետևանքներ։ Առանց այս երկուսը հաշվի առնելու, սակայն խնդիրն արձանագրելով, ԿԸՀ-ի արձանագրումը դառնում է ոչ այնքան օրինական և փաստացի զրկում է ընտրողներին իրենց ազատ կամքի արտահայտմամբ Ազգային ժողովում իրենց ընտրած ուժերին տեսնելու հնարավորությունից»։

Ըստ նրա՝ այս որոշումը ուղղակիորեն ազդում է Ազգային ժողովի ձևավորման լեգիտիմության վրա, քանի որ որոշվում է սահմանադրական օրենքների ընդունման համար անհրաժեշտ 3/5-ի շեմի հաղթահարման հարցը։ «Սա խաթարում է պետական ապարատի բնականոն գործունեության հնարավորությունը, խաթարում է պետական ինստիտուտների ձևավորման հիմքերը և շատ մեծ ական է դնում ոչ միայն ԿԸՀ-ի, այլ նաև Ազգային ժողովի նոր ձևավորվող գործունեության հիմքում»։

Խոսելով Սահմանադրական դատարանից ակնկալիքների մասին՝ Հասմիկ Հարությունյանը շեշտել է, որ իրավական տեսանկյունից ելքը միանշանակ է։

«101-րդ հոդվածի մեկնաբանությունը, դրույթը այնքան ակնհայտ է, որ այնտեղ նստած մասնագետներն, ինձ թվում է, շատ հստակ անելիք ունեն՝ այդ օրենքի ոգուն և նորմի բովանդակությանը համապատասխան մեկնաբանություն տալ։ Որպես մասնագետ՝ հանգուցալուծումը այդպիսին պիտի լինի։ Ակնկալիքը Սահմանադրության և Ընտրական օրենսգրքում նախատեսված այդ նորմերի հստակ մեկնաբանությունն ու երաշխիքների ապահովումն է։ Սա է իրավական պետության գրավականը»։

Ըստ իրավապաշտպանի՝ դատաիրավական ոլորտում համակարգային բարեփոխումներ այդպես էլ տեղի չունեցան, իսկ իշխանության կողմից իրականացված քայլերը, ինչպիսիք են դատարանների  շրջափակման կոչը կամ ԲԴԽ նախագահին SMS-ով պաշտոնանկ անելը, լրջորեն վնասել են համակարգի անկախությանն ու վստահությանը։

«Այդ ցիկլը անընդհատ կրկնվում է իր արատավոր երևույթներով, որովհետև մենք ունակ չենք ձևավորել անկախ և իսկապես արդյունավետ գործող պետական մարմիններ։ Շարունակ կա բողոք դատական համակարգի նկատմամբ և ակնկալիքներ, մյուս կողմից՝ իրավիճակով պայմանավորված, տարբեր գործիքակազմեր, օրինակ՝ կարգապահական վարույթները, օգտագործվում են դատավորներին պատժելու համար։ Սա շատ վտանգավոր է և, բնականաբար, չի կարող ծառայել իրավական պետության և ժողովրդավար պետության ձևավորման նպատակին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան