Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, իսկ ինքը լքում է կառավարական առանձնատունը։ Մի քանի ամիս անց, սակայն, վարչապետի ստորագրած որոշմամբ նա գործուղվում է ԱՄՆ՝ որպես վարչապետի տիկին՝ մասնակցելու Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 11-ին ստորագրած որոշման մեջ նշվում է․ «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով»։

Որոշման համաձայն՝ գործուղման հետ կապված ծախսերը հոգալու է վարչապետի աշխատակազմը։ Մասնավորապես, օրապահիկը կտրամադրվի հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ՝ Նյու Յորքում գտնվելու օրերի համար, իսկ հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայրում՝ Վիեննայում։ Գիշերավարձը ևս նախատեսված է հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ՝ Նյու Յորքում։

Հիշեցնենք՝ փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իր և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, և ինքը լքում է կառավարական առանձնատունը։ Դրանից հետո Փաշինյանն էլ հայտարարել էր, որ հարգանքով է վերաբերվում Հակոբյանի որոշմանը։ Սակայն ապրիլի 19-ին, երբ վարչապետը այցելել էր Գյումրի, նրան ուղեկցում էր Աննա Հակոբյանը։ Այդ հանգամանքը դարձավ նոր քննարկումների և ենթադրությունների առիթ՝ հատկապես այն բանից հետո, երբ նախկինում հայտարարվել էր նրանց ամուսնության ավարտի մասին։

Ապրիլի 23-ի կառավարությունում ճեպազրույցի ժամանակ լրագրողները Փաշինյանին հարցրել էին Հակոբյանի հետ հնարավոր միավորման մասին։ Վարչապետը պատասխանել էր, որ Հակոբյանի հայտարարությունից հետո ինքը նշել էր՝ հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը, բայց չէր ասել, թե հաշտ է դրա հետ։

«Եվ ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի Ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա, և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել էր Փաշինյանը։

Այժմ, վարչապետի նոր որոշմամբ, Աննա Հակոբյանը գործուղվում է Նյու Յորք՝ մասնակցելու Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը։ Որոշման մեջ նա ներկայացված է որպես «վարչապետի տիկին»։

Եվգենյա Համբարձումյան