Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար

Լուրեր

06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ՝ Սիսիանի և Կապանի կայազորների զինվորական դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու դատախազի նկատմամբ կարգապահական տույժեր են նշանակվել։ Էթիկայի հանձնաժողովը հաստատված է համարել, որ նրանք սահմանված ժամկետներում չեն պահանջել մի շարք քրեական վարույթներ և ժամանակին չեն կայացրել համապատասխան դատախազական ակտեր։ Սիսիանի կայազորի դատախազը ստացել է նկատողություն, իսկ Կապանի կայազորի դատախազի դասային աստիճանն իջեցվել է մեկ աստիճանով։

«2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում և Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 10-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը:

Մասնավորապես՝ դատախազները, պատասխանատու լինելով մինչդատական վարույթի օրինականության համար, մի շարք քրեական վարույթներ սահմանված ժամկետում չեն պահանջել վարույթն իրականացնող մարմնից և ժամանակին չեն կայացրել համապատասխան դատախազական ակտեր:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ. նվազ խստություն ունեցող կարգապահական տույժ է կիրառվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազը, բացի իր հսկողության ներքո գտնվող քրեական վարույթների նկատմամբ հսկողությունից, ղեկավարել և կազմակերպել է Կապանի կայազորի զինվորական դատախազության գործունեությունը (նախկինում Կապանի կայազորի զինվորական դատախազությունում է զբաղեցրել ինքնավար պաշտոն):

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ»,- ասված է հաղորդագրւթյունում։