Կա՛մ պետք է վերաքվեարկություն լինի 2 ընտրատեղամասում, կա՛մ ընդհանուր վերաքվեարկություն՝ ՀՀ-ում. Օրբելյան

Լուրեր

12.06.2026 | 16:18
7-բալանոց երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
12.06.2026 | 16:11
Իրանի վերականգնման 300 մլրդ դոլարի ծրագիր, սառեցված միջոցների ազատում. ինչ է ենթադրում ԱՄՆ-Իրան 14 կետանոց հուշագիրը՝ Թեհրանի ներկայացմամբ
12.06.2026 | 16:10
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի վանդալիզմից մինչև «ուկրաինացման» թեզեր․ ո՞ւմ էր ձեռնտու միջադեպի քաղաքականացումը
12.06.2026 | 16:06
Ալեն Ղևոնդյանի ու Տիգրան Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
12.06.2026 | 16:00
Անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն դուրս մնա խորհրդանից. պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:56
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 15:49
47 տարեկանում մահացել է Թաիլանդի արքայադուստրը, որը գրեթե 4 տարի անգիտակից վիճակում հիվանդանոցում էր
12.06.2026 | 15:42
Վարույթներ կան, որոնցով անցնում են ՌԴ-ից եկած քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:37
Անվավեր են ճանաչվել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները
12.06.2026 | 15:34
Նյու Յորքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թիերին Անրիի պատվին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.06.2026 | 15:29
«Ասըմ ա՝ Ծառուկյանի ընտրությունների համար գործ կա, հա՞». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:26
Ոչ մի գյումրեցի նման քայլի չէր գնա. մարզպետը` «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:20
ԱԺ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքներին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 15:12
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին // «Բարգավաճ Հայաստան»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 15:06
Կոշտ հետևանք է լինելու, արմատախիլ են լինելու ընտրակեղծարարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տեղի է ունեցել խախտում, խախտումը եղել է բոլորի աչքի առաջ, խախտումը նկարագրել են, արձանագրել են, բարձրաձայնել են առաջին գիշերվանից սկսած։ Լռություն… դե, ոչինչ չկա, ոչ մեկը չի ասում՝ խնդիր ենք տեսնում, ընտրատարածքային հանձնաժողովը խնդիր չի տեսնում, ոչ մեկը խնդիր չի տեսնում, կառավարական թեկնածուները չեն բարձրաձայնում, մինչև որ պարզ է դառնում, որ վերահաշվարկի արդյունքում երեք օպոզիցիոն ուժերը անցնում են Ազգային ժողով։ Այդ ժամանակ տեսնում են խախտումը, խախտումը արձանագրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ու դրա արդյունքում անվավեր է ճանաչում, ըստ էության, երկու ընտրատարածքային հանձնաժողովների որոշումը»,- անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող հետընտրական գործընթացին, ասաց իրավաբան Արամ Օրբելյանը՝ ԲՀԿ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք՝ երեկ գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստի ընթացքում որոշում կայացրեց անվավեր ճանաչել Երևանի 10/51 և Սյունիքի մարզի 35/65 ընտրատեղամասերի քվեարկությունների արդյունքները։ Այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ն ընդհանուր ուներ 213 քվե։

«Երբ փորձում ենք հասկանալ՝ ինչն են անվավեր ճանաչել, ըստ էության, անվավեր են ճանաչել ընտրատարածքային հանձնաժողովի այն որոշումը, որը որոշում չի, գրառում է գրանցամատյանում, որով արձանագրվել է, որ խախտումները չեն ազդել արդյունքների վրա։ Այսինքն՝ ասում է՝ այդ դա անվավեր եմ ճանաչում, դրանից ենթադրություն է անում, որն ուղղակիորեն չի բխում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններից, անվավեր է ճանաչում տեղամասի ընտրությունները և լռություն վերաքվեարկության մասին։ Իրականում, եթե մենք դիտարկում ենք ընտրական օրենսգրքի կարգավորումները, վերաքվեարկություն չլինելու դեպքում պարտադիր է ընտրություններն ամբողջությամբ անվավեր ճանաչել և նոր քվեարկություն ամբողջ Հայաստանում ամբողջությամբ իրականացնել»,- ասաց Օրբելյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետք է նախաձեռնված լիներ քրեական վարույթ զինվորների այդ ժամին ընտրատեղամաս բերելու և այդքան երկար ընտրատեղամասում մնալու, կուտակումներ և հերթեր առաջանալու մասին, սակայն իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք չկա։

«Կամ պետք է բեկանվեն, կամ պետք է լինի վերաքվեարկություն այս երկու տեղամասերում, կամ պետք է լինի ընդհանուր վերաքվեարկություն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Զուգահեռ հիմա դիտարկում ենք՝ արդյոք համանման մոտեցում է ցուցաբերվել մնացած բոլոր տեղամասերում, որտեղ եղել են ահազանգեր, օրինակ՝ նույն զինվորականների բավականին երկար քվեարկության հետ կապված, արդյոք համանման մոտեցում է ցուցաբերվել մնացած բոլոր տեղամասերում առկա այլ խախտումների հետ կապված, տարբերությունների հետ կապված։ Եվ դրա հետ կապված զուգահեռ արդեն աշխատանքներ են տարվում Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են։ Եվ որ ասում եմ՝ ակնհայտ է՝ ընտրությունները կեղծվել են, խոսքը չի վերաբերում բացառապես քվեարկության գործընթացին։ Բոլորի աչքի առաջ էր քվեարկության գործընթացի ծայրահեղ փնթի կազմակերպումը, տվյալների հաշվարկման ծայրահեղ փնթի կազմակերպումը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։