ՆԳՆ-ն 304,7 մլն դրամի՝ ձեռնաշղթաներ ձեռք կբերի․ հայտնի է օգտագործման նպատակը

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը 304,7 մլն դրամ կհատկացնի ընտանեկան բռնություն գործադրած անձանց նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրմանը։ Համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է ձեռք բերել 120 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու, որոնք թույլ կտան ոստիկանությանը GPS համակարգի միջոցով առցանց հետևել սահմանված սահմանափակումների պահպանմանը և խախտումների դեպքում անհապաղ արձագանքել։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը նպատակ ունի բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետությունը, ապահովել բռնություն գործադրած անձանց նկատմամբ համաչափ վերահսկողություն և ստեղծել ավելի անվտանգ պայմաններ բռնության ենթարկված կամ վտանգի տակ գտնվող անձանց համար։

Ձեռնաշղթաների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը նախատեսվում է վերաբաշխել թվային փոխակերպման ծրագրից դեպի ՆԳՆ կարիքների ապահովման միջոցառում։ Գնումների արդյունքում 2026 թվականի մարտին ՆԳՆ-ն «Արդմոր կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ կնքել է 304 մլն 668 հազար դրամ արժողությամբ պայմանագիր, որով յուրաքանչյուր սարքի արժեքը կազմել է շուրջ 2,54 մլն դրամ։

ՆԳՆ-ն նշում է, որ մինչ մրցույթի հայտարարումը ուսումնասիրվել են ինչպես Հայաստանում կիրառվող, այնպես էլ արտասահմանյան մի շարք լուծումներ, այդ թվում՝ լեհական արտադրության սարքավորումներ, ինչպես նաև ֆրանսիական և շվեյցարական ընկերությունների առաջարկները։ Տեխնիկական պահանջների հստակեցումից հետո 2026 թվականի փետրվարին հայտարարվել է գնման ընթացակարգը, որն ավարտվել է պայմանագրի կնքմամբ։

Ծրագիրը բխում է ոստիկանության տեխնիկական վերազինման և բարեփոխումների պետական ռազմավարություններից, որոնք նախատեսում են համայնքային և քրեական ոստիկանության կարողությունների զարգացում և ժամանակակից տեխնոլոգիական միջոցների ներդրում։

Նարեկ Կիրակոսյան