Ոչինչ ավարտված չէ․ եթե ԲՀԿ-ն անցնի՝ ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն և 3/5-րդ․ դա հոգեբանական պահ է․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 21:18
Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել
11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
11.06.2026 | 20:39
Փաշինյանի «անձնական ողբերգությունը»․ Անի թաղամասից մինչև արտահերթ ընտրություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
ԱԺ-ում հենակետ ունենալը կուժեղացնի մեր պայքարը․ մանդատ վերցնելով՝ չի դադարելու պայքարը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ 3 ավտոմեքենա վնասվել է
11.06.2026 | 20:25
Սամվել Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին 70 միլիոն դոլարի նվիրատվության չի արել․ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը ուռճացված է
11.06.2026 | 20:10
Էդ զենքերն էս գործի հետ կապ չունեն, դրանք ու փամփուշտներն օրինական են, որսորդական. Արթուր Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:56
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդանում և Սևանում
11.06.2026 | 19:50
Բաքվի դատարանը երկարաձգել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի ու հեղաշրջման համար մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի կալանքը
11.06.2026 | 19:45
Ոչինչ ավարտված չէ․ եթե ԲՀԿ-ն անցնի՝ ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն և 3/5-րդ․ դա հոգեբանական պահ է․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:28
Ի՞նչ կապ ունի Լիդյան այդ զենքերի հետ. ո՛չ մի կապ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքտեխնոլոգ Արմեն Բադալյանը Factor TV-ի եթերում վերլուծելով Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները` ներկայացրել է իր տեսակետը, թե ինչու ընդդիմությունը չկարողացավ հասնել իշխանափոխության և ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում։

Նրա խոսքով, ընտրությունների արդյունքների վրա ազդել են մի քանի գործոններ, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառումը և հայաստանյան ընտրություններին բնորոշ օրինաչափությունը։

«Պետք է մի բան ճշտենք։ Առաջին՝ ընտրությունների ժամանակ, ինչպես բազմաթիվ լրատվամիջոցներ, դիտորդներ նշել են, եղել է վարչական ռեսուրսի գերկիրառում։ Երկրորդ՝ կա մի օրինաչափություն, որն սկսվել է 1995 թվականից։ Եթե դուք դիտարկում եք 1995 թվականի պառլամենտական ընտրություններ, 98, 2003, 2008, 2012, 2017, 2018, 2021 և 2026 թվականը, դու տեսնում ես, որ Ազգային ժողովի բոլոր ընտրությունների ժամանակ Ազգային ժողովում ունենում է այն քաղաքական մեծամասնությունը, ինչ ունի գործադիր իշխանությունը։ Սա հայկական ընտրությունների օրինաչափությունն է»։

Սակայն, ըստ քաղաքտեխնոլոգի, այս ընտրությունները պետք է դիտարկել ոչ թե որպես ներհայաստանյան, այլ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական գործընթաց, որտեղ բախվում են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը։

«Սա արտաքին քաղաքական գործընթաց էր Հայաստանի Հանրապետության տարածքում։ Արևմուտքը՝ հավաքական Արևմուտքը (Եվրամիություն, Բրիտանիա, ինչ-որ չափով Միացյալ Նահանգներ), Թուրքիա, Ադրբեջան՝ մի կողմից իրենց շահերն էին ընտրական գործընթացում առաջ տանում, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսական կողմը շատ լավ է հասկանում, որ եթե մնում է քաղաքական այս կոնֆիգուրացիան, այս իշխանությունը, ապա ռուսական սահմանապահ ծառայությունը, ռուսական ռազմական բազան, երկաթգծի լիցենզիայից զրկումը, հետագայում միգուցե և «Գազպրոմ Արմենիան», նաև ատոմակայանի կառուցումը ամբողջովին ռուսական հսկողությունից դուրս են գալու»։

Բադալյանի համոզմամբ՝ Ռուսաստանի համար Հայաստանում իր ազդեցության կորուստը կնշանակի պարտություն ողջ տարածաշրջանում, այդ իսկ պատճառով Մոսկվան այս պայքարը դիտարկում է որպես «Ստալինգրադի ճակատամարտ»։

«Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը նշել է, որ իրենք չեն պատրաստվում Հայաստանից գնալ։ Ռուսական կողմը հասկանում է, որ սա իր համար Ստալինգրադի ճակատամարտ է։ Հեռացա՞վ Հայաստանից, հեռանալու է Կենտրոնական Ասիայից, Կասպից ծովից, Ղազախստանից։ Ամբողջը անցնելու է արևմուտքի հսկողության տակ, չի կարող ուրիշ տարբերակ լինել»։

Ըստ նրա՝ Ռուսաստանի կողմից վերջին շրջանում կիրառվող տնտեսական սահմանափակումները, պաշտոնյաների կոշտ հռետորաբանությունը և ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի միջոցով գործադրվող ճնշումները ռուսական կողմի «ապահարզանի» կամ հակահարձակման գործընթացի մաս են կազմում, որը, սակայն, դեռ չի ավարտվել։

«Ապահարզանը մեկ օր չի եղել։ Գործընթացը 22 թվականի նոյեմբերից սկսվել է, 23 թվականի, եթե չեմ սխալվում, փետրվարին ավարտվել է, տևել է ամիսներ։ Հիմա ապահարզանի գործընթացը նույնպես ամիսներ է տևում։ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանից ստանալիքների ակնկալիք ունեին՝ Ղարաբաղի հարց կար, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կար, խաղաղապահներ… այսինքն՝ ինչ-որ ակնկալիքներ ունեին։ Հիմա չկան այդ ակնկալիքները»։

Քաղաքտեխնոլոգը նշում է, որ Ռուսաստանի հետագա ռազմավարությունը կախված կլինի ձայների վերահաշվարկի վերջնական արդյունքներից, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնելու հանգամանքից։ Եթե ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, իշխող ուժի վարչապետը կախված կլինի ընդամենը մի քանի պատգամավորի ձայնից, ինչը նոր հնարավորություններ կբացի ճնշումների համար։

Անդրադառնալով ընդդիմության կողմից մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցին՝ Արմեն Բադալյանը նշել է, որ այդ որոշումը նույնպես պետք է դիտարկել այս աշխարհաքաղաքական համատեքստում։

«Մանդատ վերցնել-չվերցնելը կապված է այս կոնտեքստի հետ, մի նայեք ներսից՝ կոնտեքստից։ Դա կախված է նրանից, թե Ռուսաստանը Հայաստանի իշխանության դեմ պայքարի ի՞նչ մեթոդոլոգիա է ընտրում։ Դրանից է կախված՝ ինքը վերցնելու է, թե չի վերցնելու։ Եթե դու մանդատը չես վերցնում, դու պետք է ինչ-որ գործողություն անես, այսինքն՝ չես վերցնում, գնում ի՞նչ ես ասում՝ ժողովուրդ, ես չեմ վերցնում մանդատը, լավ, հետո՞։ Դուրս եմ գալիս փողոցային պայքարի։ Դուրս եկար պայքարի, այն կողմը ոստիկանական ուժ է կիրառում, քո պայքարը ոչինչ է անում, չեղյալ է անում, հետո՞»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան