Քաղաքացուն որպես գլուխ են վերաբերվում, իսկ այդպես անասուն են հաշվում․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ձայնագրությունն էի լսում, այս անգամ Վայոց ձորում ընտրակաշառքի բաժանման մասին և նաև մի զարհուրելի նախադասություն տեսա, որ «գլխին 5000 դրամ փող են տալիս»։ Երբ որ քաղաքացուն որպես գլուխ են վերաբերվում, իսկ գլխով հաշվում են անասուններին, չի կարող այդ քաղաքացին քեզ ընտրել, որպեսզի դու գաս և է՛լ ավելի մեծ լիազորություններով որպես անասունի վերաբերվես մի ամբողջ ժողովրդի»,- Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ հենց սա է պատճառը, որ ընդդիմությունը չունի այնքան աջակցություն, որքան իրենք։

ՔՊ-ական պատգամավորը նաև պնդեց, որ ընտրությունների ընթացքում լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, ինչը, ըստ նրա, ազդեցություն է ունեցել արդյունքների վրա։ Հակոբյանը նաև դրանով բացատրեց իրենց ուժի սահմանադրական մեծամասնություն չունենալը։

«Պետք չէ փողի գործոնը թերագնահատել։ Դա որոշ դեպքերում աշխատել է։ Դեպի Ռուսաստանի Դաշնություն գնացող ճանապարհը մեքենաներով լեցուն է, և բոլոր եկածները գնում են․ ընտրել են ու գնում են։ Եվ ասել՝ ինչո՞ւ այդպես չեղավ, որովհետև հարյուր հազարավոր մարդկանց վրա աշխատեց ընտրակաշառքը, և Ռուսաստանից եկածները նաև մեծ թիվ էին կազմում»։

Արձագանքելով «Ուժեղ Հայաստանի» հայտարարություններին, թե ՔՊ-ից պատգամավորներ կարող են միանալ իրենց, Հակոբյանը դա անհավանական բնորոշեց և հիշեցրեց, որ նախկինում ևս նման փորձերը հաջողություն չեն ունեցել։ Միաժամանակ նա չբացառեց, որ հակառակը կարող է տեղի ունենալ ընդդիմադիր դաշտում, եթե այնտեղ ներքին տարաձայնություններ առաջանան։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանն էլ երեկ իր հերթին սա էր բացառել։

Արձագանքելով Գոհար Մելոյանի այն հայտարարությանը, թե ընտրախախտումների և միջամտությունների բացակայության դեպքում Սամվել Կարապետյանը կդառնար իշխող ուժի առաջնորդ, Հասմիկ Հակոբյանն ասաց, որ ՔՊ-ում «մի լավ ծիծաղել են» այդ հայտարարության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան