Տարածված անարդար ՃՈ տուգանքներն ու բողոքարկման կարգը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

Ճանապարհային ոստիկանությունը տարեկան դուրս է գրում միլիոնից ավել տուգանքներ: Այդ տուգանքների մի մասը տեղին է, իսկ մի մասը՝ ոչ. իր տարածած հաղորդագրության մեջ նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն:

Ցանկացած մարդ կարող է բողոքարկել իր նկատմամբ կայացված որոշումը եթե համարում է, որ այն ապօրինի է: Տեսանյութում փորձել ենք ներկայացնել տարածված անարդար տուգանքները, որոնց բողոքները հիմնականում բավարարվում են, ինչպես նաև բողոքարկման կարգը:

1.Փողոցների տեղային լայնացումներում՝ այսպես կոչված գրպանիկում թեք, երթևեկելի մասին ոչ զուգահեռ կայանված և տուգանված վարորդները կարող են վստահ բողոքարկել դատական կարգով և հասնել հաջողության, եթե չի եղել նշան, որը վարորդներին կպարտադրեր կանգնել զուգահեռ:

Տես` 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը:

  1. Հայաստանում լրացուցիչ սեկցիայով լուսացույցերը հաճախ այնպես են կահավորված, որ ընկալելի չեն: Հաճախ լուսացույցը կանաչ գույնն է վառում և մարած սեկցիան չնկատող վարորդները մտնում են խաչմերուկ՝ խախտում կատարելով: Լուսացույցի լրացուցիչ սեկցիային չենթարկվելու տուգանքները վարորդները կարող են վստահաբար բողոքարկել, քանի որ լուսացույցի արգելող նշանը պետք է լինի կարմիր գույնի և ոչ պարզապես մարված կանաչը:

Տես՝ ՀՀ կառավարության 1699-ն որոշման 4-րդ գլխի 34-րդ կետը:

  1. Վարորդները կարող են նաև վստահաբար բողոքարկել կարմիր լույսին չենթարկվելու տուգանքները, եթե լուսացույցը բավարար տեսանելի չէ: Վարորդը պարտավոր չէ տեսնել չերևացող, խամրած և տեսանելիության այլ ստանդարտներին չբավարարող լուսացույցը:

Ավելին, եթե լուսացույցի հետ կապված տուգանքը եկել է տեսախցիկի միջոցով և տեսանյութում լուսացույցը ֆիզիկապես չի երևում, ապա ևս կարելի է բողոքարկել տուգանքը, քանի որ մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում՝ մուտքային և կրկնող լուսացույցերի աշխատանքը սինքրոն չէ:

  1. Դատարանները նաև հաճախ բավարարում են այն բողոքները, որոնք կապված են ֆորմալ առումով բնակավայրերի, բայց իրականում ամայի ու չբնակեցված տարածքում արագության սահմանափակման խախտաման հետ, քանի որ բնակավայրը դա ոչ թե բնակավայրի նշանն է, այլ դրա հատկանիշները՝ օրինակ, շենք-շինությունները:

Տես՝ ՎԴ/3314/05/14 գործով վարչական վճռաբեկ դատարանի որոշումը:

Հիշեք, որ որոշումը կարելի է բողոքարկել դրա ստացումից հետո 30 օրում ճանապարհային ոստիկանության պետին կամ 2 ամսվա ընթացքում Վարչական դատարան: Երկու դեպքում էլ բողոքարկումն անվճար է: Պարեկային տեսուչի կայացրած որոշումը բողոքարկելու համար որոշումը ստանալուց ցանկալի է գրել «համաձայն չեմ»: Բողոքարկման ձևերը կգտնեք Tuganq.am կայքում:

Մի՛ խախտեք երթևեկության կանոնները և բողոքարկեք անարդար տուգանքները: