ԱԺ-ում հենակետ ունենալը կուժեղացնի մեր պայքարը․ մանդատ վերցնելով՝ չի դադարելու պայքարը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Լիլիթ Գալստյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, դրանք վիճարկելու դաշինքի որոշմանը և մանդատները վերցնելու շուրջ քննարկումներին։

Ի պատասխան հարցին, թե ինչու իշխանափոխություն տեղի չունեցավ, և «Գյումրի-2 սցենարը» չիրականացավ, Գալստյանը պնդել է, որ ընտրությունները չեն անցել ժողովրդավարական և ազատ մրցակցության պայմաններում։

«Որպեսզի մեր գնահատականը օբյեկտիվ լինի, հավանաբար պետք է ընդհանրապես նայել այն քաղաքական մթնոլորտին, քաղաքական իրականությանը և իրողություններին, որոնք նախորդել են ընտրություններին և նաև բուն ընտրությունների օրը։ Հայաստանը վաղուց բռնատիրական երկիր է, բռնատիրության խորացող իրականություն և մեկ անձի ձեռքում կենտրոնացած իշխանության բոլոր ճյուղերը։ Այս իշխանությունները, որոնք Գյումրիից հետո  իրենց ընտրակեղծարարության, ցինիզմի, բռնությունների մեջ կատարելագործվեցին, որովհետև, բնականաբար, մի կողմից մենք էինք հայտարարում «Գյումրի-2»-ի հնարավորության մասին, մյուս կողմից նաև իշխանությունը գնաց մասսայական կեղծարարությունների, կատարելագործվածության և ռեկորդների իմաստով։ Բացասական իմաստով, երբեք այսպիսի ընտրություններ չեն եղել»։

Ըստ Գալստյանի՝ ողջ իրավապահ համակարգը վերածվել է իշխանության պատժիչ գործիքի, ինչն ուղիղ ազդեցություն է ունեցել ընտրական գործընթացների վրա։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու դաշինքի որոշմանը՝ Գալստյանը հերքել է այն տեսակետները, թե դա արվում է «երեսը փրկելու» կամ պայքարի իմիտացիա ստեղծելու համար։

«Ես բացարձակապես ձեր երեք հաստատումներն էլ ուղղակի մերժում եմ։ Քաղաքականությունը ոչ միայն հնարավորի արվեստն է, այլև քաղաքական որևէ ուժ՝ պատասխանատու քաղաքական ուժ, և իր թիկունքում ընտրողների այս կամ այն զանգված ունեցող քաղաքական ուժ, պարտավոր է քաղաքական ողջ գործիքակազմը կիրառել։ Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք, որը նոր քաղաքական մշակույթ է հաստատում Հայաստանում և ուզում է, որ ինստիտուցիոնալ իմաստով այս երկիրը կայանա»։

Խոսելով խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցի մասին՝ Լիլիթ Գալստյանը ներկայացրել է իր անձնական տեսակետը՝ շեշտելով, որ դաշինքը դեռևս վերջնական որոշում չունի։

«Սա իմ անձնական մոտեցումն է։ Մենք դեռ վերջնական, բնականաբար, քննարկման ընթացքի մեջ ենք, բայց դեռևս վերջնական որոշում չունենք։ Իմ մոտեցումը՝ ցանկացած քաղաքական քայլ պիտի կշռվի և գնահատվի արդյունավետությամբ։ Մանդատը վերցնելը կամ չվերցնելը, խորհրդարան գնալը կամ չգնալը, ՍԴ դիմելը իր արդյունավետությամբ, նպատակահարմարությամբ և ամբողջ քաղաքական համատեքստի մեջ պետք է դիտարկվի։ Իմ մոտեցմամբ և այն համոզումն ունեմ, և ինձ համար դա էլ է էական, հակառակ շահարկումները, որ փորձում են նսեմացնել մեր՝ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի, անցնող հինգ տարիների խորհրդարանական գործունեությունը։ Այսօր այն պատկերն է, որ Նիկոլ Փաշինյանն ապագա խորհրդարանում ոչ միայն չունի 2/3, այլև 3/5-ը այսօր մեծագույն հարցականի տակ է։ Այդ ահռելի աշխատանքը թե՛ արտաքին ճակատում, թե՛ ներքին ճակատում և քաղաքական պուլսը անընդհատ պահելը, դա ընկած է եղել «Հայաստան» դաշինքի թե՛ խորհրդարանական աշխատանքի լծակների ծավալի մեջ, թե՛ արտախորհրդարանական։ Ես կարծում եմ՝ խորհրդարանում հենակետ ունենալը միայն ուժեղացնելու է մեր պայքարը։ Մեր պայքարը չի դադարելու, և քաղաքական պայքարի հնարավոր բոլոր ձևերն ընդունելի են մեզ համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան