Դիտորդների խումբը ահազանգում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք կալանավորների առողջական խնդիրների մասին

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող մի շարք ազատությունից զրկված անձանց առողջական վիճակի վերաբերյալ անհապաղ միջոցներ ձեռնարկելու գրությամբ Դիտորդների խումբը (Prison Monitoring Group) դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

Հաղորդվում է, որ 2026 թվականի հունիսի 6-ին իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են մի շարք մտահոգիչ հանգամանքներ։

«Կալանավորված անձ Հ․ Ս–ն արդեն 26 օր գտնվում է հացադուլի մեջ։ Նրա խոսքով՝ ունի առողջական խնդիրներ, տեսողության հետ կապված դժվարություններ և ակնոցների կարիք։

Բացի այդ, նախկինում ունեցել է երկրորդ կարգի հաշմանդամություն, սակայն հաշմանդամության ժամկետի ավարտից հետո չի անցել ֆունկցիոնալության գնահատում։

Ազատությունից զրկված անձ Հ․Ա․ հայտնել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ նախկինում ստացել է «Գաբապենտին» 300 մգ բուժում, սակայն ներկայումս դեղամիջոցը չի տրամադրվում, իսկ ընտանիքը սոցիալական ծանր վիճակի պատճառով հնարավորություն չունի այն ձեռք բերելու։

Ցմահ դատապարտյալ Հ․Խ․ հայտնել է, որ երկար ժամանակ չի ընդունվել հոգեբույժի կողմից։ Նրա խոսքով՝ նախկինում բուժում է ստացել նաև հոգեբուժական հաստատությունում, մինչդեռ ներկայումս պահվում է մեկուսացված պայմաններում։

Հայաստանի Հանրապետությունը, որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություն, պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը՝ նույն չափանիշներով, ինչ հասարակության մյուս անդամների համար։

Դիտորդների խումբը պահանջել է.

-կազմակերպել Հ․Ս․-ի համալիր բժշկական զննությունը,

-ապահովել նրա տեսողության ստուգումը և ֆունկցիոնալության գնահատումը,

-գնահատել Հ․Ա․-ի հոգեկան առողջության վիճակը և անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան դեղորայքային բուժումը,

-կազմակերպել Հ․Խ․-ի հոգեբուժական զննումը և քննարկել մասնագիտացված բուժման անհրաժեշտությունը,

-տեղեկացնել Դիտորդների խմբին ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների մասին։

Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ շարունակում է ունենալ արժանապատիվ վերաբերմունքի, առողջապահական ծառայություններից օգտվելու և անհրաժեշտ բուժում ստանալու իրավունք»,- գրված է հայտարարության մեջ։