Ծառուկյանը ծնկաչոք ընդառաջ կգար, եթե գործարք առաջարկեինք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ո՞վ ո՞ւմ… Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկե՞նք: Ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանին ամբողջ կյանքում, բացի գործարքից, ոչ ոք Հայաստանում իրեն գործ առաջարկող չի եղել: Դրա համար որբի նման ընկել է աշխարհի տարբեր տեղերում, գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենը իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի: Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն. այդ ինչի՞ մասին է խոսքը»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և Ծառուկյանի միջև հնարավոր գործարքի վերաբերյալ լուրերին ի պատասխան։
«Ես գիտեմ մի բան. «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100%-ով օրգանիկ քվե, այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե: Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել: Բացարձակապես ոչ մեկ: Շեմի խախտումներ, այո՛, եղել են, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա, որովհետև այդ երեք ուժը խորհրդարան մտնելու շեմը պետք է չհաղթահարեին: Անկեղծ ասած, եթե մանդատները չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք: Թե չէ ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։