Հայկական արտադրանքը Եվրոպայում արագ սպառվում է, խնդիրը հեռավորությունն է․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մեր ապրանքները որակական առումով մի զգալի մասով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հայաստանի Հանրապետության ինտենսիվ այգիները բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ: Ջերմոցային տնտեսությունների տեխնոլոգիաների տարբերություն նույնպես չկա, և արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան GAP և մյուս բոլոր սերտիֆիկատները: Դա է պատճառը, որ երբ մենք սուբսիդավորում ենք, այն եվրոպական շուկայում արագ վաճառվում է:

Այստեղ խնդիրը հետևյալն է. Հայաստանը ունի աշխարհագրական որոշակի հեռավորություն եվրոպական շուկայից և դեռևս Եվրոպական միության հետ սահմանակից չէ: Այս հեռավորության պատճառով որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ ելակը, որն արտադրվում է Հայաստանում, նույն տեխնոլոգիաներով և սածիլներով է, ինչ Ֆրանսիայում: Սակայն ֆրանսիացի ֆերմերը սածիլը հասցնելու համար ծախսում է, ենթադրենք, 500 դոլար, իսկ մերոնք՝ 8000 դոլար, որպեսզի դա բերեն Հայաստան: Հետո մի հատ էլ պետք է արտահանվի. նա ծախսում է 1000 դոլար տեղում հասցնելու համար, մերոնք՝ ևս 8000 դոլար շուկա հասցնելու համար, գումարած մաքսատուրքերը:

Մեր միակ խնդիրն այն է, որ տրանսպորտային ծախսերը բարձր են, ինչը ազդում է գնային մրցունակության վրա, քանի որ որակական մրցունակության խնդիր բացարձակապես չունենք»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։