Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը․ այն այժմ աշխարհի ամենաբարձր եկեղեցին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Բարսելոնայում ավարտվել է Սագրադա Ֆամիլիայի բազիլիկի կենտրոնական և ամենաբարձր՝ Հիսուս Քրիստոսի աշտարակի կառուցումը, որը տևել է ավելի քան 140 տարի։ Խաչի տեղադրմամբ տաճարի նախագծային բարձրությանը հասել է 172,5 մետրի, ինչն այն դարձնում է աշխարհի ամենաբարձր քրիստոնեական եկեղեցին, գրում է The Insider-ը։

Հունիսի 10-ին՝ ճարտարապետ Անտոնի Գաուդիի մահվան 100-ամյակի առթիվ, Հռոմի պապ Լևոն XIV-ը հանդիսավոր կերպով օծել է նոր աշտարակը։ Արարողությանը ներկա են եղել նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, թագուհի Լետիցիան, վարչապետ Պեդրո Սանչեսը և հազարավոր ուխտավորներ ու զբոսաշրջիկներ։

Լուսային շոուն սկսվել է աշտարակի հիմքից և աստիճանաբար բարձրացել մինչև գագաթին գտնվող խաչը։ Ամենահիշարժան իրադարձությունն անօդաչու թռչող սարքի միջոցով լուսային շոուն է եղել. երկնքում հայտնվել է Գաուդիի ուրվագիծը՝ նրա հայտնի արտահայտության հետ միասին. «Նախ սեր, հետո՝ տեխնոլոգիա»։

Նախկինում աշխարհի ամենաբարձր տաճարի տիտղոսը պատկանում էր Գերմանիայի Ուլմի տաճարին (162,9 մետր): Սագրադա Ֆամիլիան այն գերազանցել էր 2025 թվականին, բայց վերջնական բարձրությանը հասել է միայն վերջին տարրի՝ Հիսուս Քրիստոսի աշտարակի վրա խաչի տեղադրումից հետո։

Սագրադա Ֆամիլիայի շինարարությունը սկսվել է 1882 թվականին: Մեկ տարի անց երիտասարդ Անտոնի Գաուդին գլխավորել է նախագիծը՝ ամբողջությամբ վերափոխելով սկզբնական նախագիծը: Ճարտարապետի մահից հետո՝ 1926 թվականին, աշխատանքները բազմիցս ընդհատվել են ֆինանսավորման պակասի, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի, որոշ գծագրերի և մոդելների ոչնչացման, իսկ 21-րդ դարում՝ COVID-19-ի համավարակի պատճառով:

Գաուդին կենտրոնական աշտարակը մտածել էր որպես ամբողջ համալիրի կենտրոնական կետ։ Այն գտնվում է բազիլիկի կենտրոնում և շրջապատված է Ավետարանիչների ու Մարիամ Աստվածածնի աշտարակներով։ Ճարտարապետը դիտավորյալ սահմանափակել է կառույցի բարձրությունը մինչև 172,5 մետր՝ կես մետր ցածր մոտակա Մոնժուիկ բլրից։ Նա կարծում էր, որ մարդու արարչագործությունը չպետք է գերազանցի Աստծո արարչագործությանը։

Չնայած կենտրոնական աշտարակի կառուցման ավարտին՝ բազիլիկը դեռևս ամբողջական չէ։ Առաջիկա տարիներին նախատեսվում է ավարտել Հիսուս Քրիստոսի աշտարակի ներքին հարդարանքը և շարունակել աշխատանքները Փառքի ճակատի՝ եկեղեցու գլխավոր մուտքի վրա։ Նախագծի ղեկավարները գնահատում են, որ շինարարության ավարտը կարող է տևել ևս մի քանի տարի։

Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի աշտարակի կառուցման ավարտը համարվում է Սագրադա Ֆամիլիայի պատմության գլխավոր հանգրվանը։ Իր գոյության ավելի քան մեկ դարի ընթացքում տաճարն առաջին անգամ հասել է այն բարձրությանն ու ուրվագծին, որը Գաուդին պատկերացրել էր դեռևս 20-րդ դարի սկզբին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի