Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը Թուրքիայից և Իրանից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար

Լուրեր

11.06.2026 | 13:44
Փաշինյանը` «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի, պատերազմ կլինի» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:40
«Գլխին էլ 5 հազար փող են տալի»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել, կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:36
Պուտինը ստորագրել է հեռացած ռուսաստանցիների ունեցվածքը կալանելու մասին օրենքը
11.06.2026 | 13:29
Եթե ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնեն, ի գիտություն կընդունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:23
Բրազիլիայի հավաքականը խիստ ստուգման է ենթարկվել ԱՄՆ մուտք գործելիս
11.06.2026 | 13:16
Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:14
Շարունակվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 13:09
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:03
Գործադիրում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:56
Գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՒԹ
11.06.2026 | 12:45
200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:34
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:27
ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը
11.06.2026 | 12:19
Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը․ այն այժմ աշխարհի ամենաբարձր եկեղեցին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:14
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանը մեծացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի  ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Մենք հասկանում էինք, որ ստիպված կլինենք սահմանափակումներ մտցնել։ Դրան հակազդելու համար մենք բացեցինք այլ երկրներից մատակարարումները։ Օրինակ՝ իշխանի համար մենք վերակողմնորոշվեցինք դեպի Իրան և Թուրքիա։ Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենանք, այնքան ավելի հեշտ կլինի մեզ համար գործելը։ Ի վերջո, եթե մենք կախված լինենք միայն մեկից, կարող է որոշակի ապրանքի պակաս լինել։ Հիմա այդպես չէ, մենք ունենք լայն ընտրություն»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի վերջից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի, կորիզավոր մրգերի, խաղողի, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծումը։

Հունիսի 2-ից սկսած՝ Հայաստանը պարտավոր էր կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան հավաստագրումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի