Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
Բոլորը

«Էս բանտի պայմանները շատ ծանր էր. խնդիրը միայն իմ մեջ չի, մարդիկ միշտ էին էդ վիճակում ու սա համակարգային խնդիր ա։ Ճիշտն ասած՝ ես ՄԻՊ-ին դիմել եմ հենց համակարգային մոտեցում ցույց տալու համար, խոստացել են որ անեն»,- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների մասին հարցին ի պատասխան ասաց մոտ մեկ ժամ առաջ այնտեղից դուրս եկած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը:

Նրա խոսքով միակ բանը, որ փոխվել է՝ հացադուլավորների համար նախատեսված խուց տաքացուցիչ են բերել:

«Էնտեղ մի այլ տիպի խոնավություն ու սառնամանիք, այ էս եղանակին, ուրեմն էդ տաքացուցիչը լրիվ մինչև վերջ միացրած, որ կարում էինք երկարաթև նենց նորմալ շորերով մնանք: Նկուղային հարկ ա, ընդհանրապես արև չէինք տեսնում, բայց էդ սաղ մի կողմ՝ հոտը, կանալիզացիայի հոտը սպանում ա: Այ էդ ա ամենածանր բանը ու իրոք դա մի պահ բերեց որոշ առողջական խնդիրների, նամանավանդ որ՝ հինգ օր չէին թողնում դուրս գայինք զբոսանքի: Այ էդ իրոք բոլորի վիճակն ա ծանրացրել: Էլ չեմ ասում՝ տենց արհեստական այլ խոչընդոտներ… Ես երկրորդ օրն ա, չեմ կարում դիմեմ Դատախազություն, որպեսզի ներկայացնեմ ծանր հանցագործության մասին հաղորդում, խոսքը գնում ա մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս տալու մասին, որը որ նույնիսկ անդառնալի կամ մահվան վտանգ է իր մեջ պարունակում: Ուրեմն դուռն ենք բացում՝ կանալիզացիայի հոտն ա գալիս, պատուհանն ենք բացում՝ աղբանոցի հոտն ա գալիս: Միակ տարբերակն էն էր, որ սիգարետը էնքան ծխենք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնենք, ոնց որ մոխրամանում նստած լինենք: Այ էս վիճակն ա անտանելի էնտեղ: Ու ասում եմ՝ հարցը իմ մեջ չի, իմ տեղեկությամբ՝ ամբողջ էդ քրեակատարողական հիմնարկներում հիմնականում էդ վիճակն ա»,- նշեց Օսիպյանը։

24 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանքը վերացվեց քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից ներկայացված երաշխավորությունների հիման վրա.

Հիշեցնենք՝ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ բանավեճին հաջորդել էին վիրավորական արտահայտություններ։ Փաշինյանը նախ Օսիպյանին «փախած» էր անվանել, ապա նաև հարց բարձրացրել, թե ինչու չի զոհվել արցախյան պատերազմում։ Միջադեպից հետո Օսիպյանը ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել էր։ Արցախցի գործիչը ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։

Երեկ նրա փաստաբանը տեղեկացրել էր, որ Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից:

«Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,- մեզ հետ զրույցում ասել էր փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը:

Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանն ավելի վաղ հայտարարել է, որ կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Վարչապետը մայիսի 28-ին, պատասխանելով Factor TV-ի հարցին, արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ նա՛ պետք է ներողություն խնդրի։

Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում էին, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան և նա քաղբանտարկյալ է:

Մանրամասները՝ տեսանյութում։