Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն Գյումրիում «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ գիշերն անհայտ անձը կամ անձինք Գյումրիի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկել են հերոս-քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։ Այս մասին հայտնել էին Գյումրիի քաղաքապետարանից:

«Կոմունալ ծառայության աշխատակիցները տառերն առավոտյան հայտնաբերել են աղբամանում։ Գրությունները պոկելու հետևանքով քարերի վրա մեծ անցքեր և վնասվածքներ են գոյացել։ Այժմ փորձում են տառերը հաջորդականությամբ դասավորել և ամրացնել իրենց տեղերում»,- ասում են քաղաքապետարանից:

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմին։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ցանկացած վարկած ստուգվում է, չենք բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Արփի Հակոբյան