Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Ադրբեջանական AzerGold ընկերությունն ուսումնասիրել է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը։ Բաքուն այն անվանում է Զոդի կամ Սոյուդլուի հանքավայր։ Արցախի Քարվաճառի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բաշիր Հաջիևն AzerGold-ում ծանոթացել է ոսկու հանքի նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքները։

AzerGold-ի կառավարման խորհրդի նախագահ Զաքիր Իբրահիմովը հայտնել է, թե 2025 թվականի օգոստոսին սկսվել են լայնածավալ երկրաբանական հետախուզական աշխատանքները, վերլուծվել են առկա պատմական երկրաբանական տվյալները։ Միաժամանակ, հանքավայրի պլանավորումն ավարտվել է ժամանակակից մեթոդներով, կազմվել են տեղագրական քարտեզներ, հանքավայրում հորատման աշխատանքներ են իրականացվել 9000 մետր ընդհանուր խորությամբ։ Զաքիր Իբրահիմովը նշել է, որ հետախուզական աշխատանքների արդյունքում հանքավայրում մնացած վերականգնվող պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա՝ համաձայն հանքային հանքավայրերի տնտեսական գնահատման միջազգային ճանաչում ունեցող Joint Ore Reserves Committee-ի (JORC) ստանդարտների պահանջների։

Կառավարման խորհրդի նախագահն ընդգծել է, որ հանքավայրի ռեսուրսային բազան մեծացնելու ներուժի պայմաններում ինտենսիվ հետախուզական աշխատանքներ են ընթանում ինչպես մոտ, այնպես էլ հեռավոր մասերում։ Իբրահիմովը հավելել է, թե հանքավայրի  մշակումը կշարունակի ամրապնդել Ադրբեջանի հանքարդյունաբերության դերը տնտեսությունում:

Հանքավայրի ապագա համապարփակ զարգացումը, որը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային բնապահպանական չափանիշների վրա, դրական ազդեցություն կունենա ինչպես տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ երկրի ոչ նավթային և գազային ոլորտի առաջընթացի վրա:

Բաշիր Հաջիևը նշել է, որ Քարվաճառի շրջանում պետության կողմից իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ հատկապես կարևոր են շրջանի առատ բնական պաշարների օգտագործման շարունակական ջանքերը: Նա ասել է, որ այս տեսանկյունից Զոդի հանքի շահագործման նախագիծը համարվում է ռազմավարական, որը զգալի ներդրում կունենա շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման և զբաղվածության գործում։

Նշենք, որ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հանքը դեռևս ԽՍՀՄ տարիներին ամբողջությամբ շահագործել է Հայաստանը, այն հանդիսացել է ՀԽՍՀ սեփականությունը, որը հաստատող տարբեր փաստաթղթեր կան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի