Պարտքի վերադարձման վեճը քրեական ենթամշակույթի միջոցով լուծելու գործով վարույթն ուղարկվել է դատախազին․ ՔԿ

Լուրեր

10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
10.06.2026 | 19:27
16 համարի քվեաթերթիկը ցույց տվող զինծառայողի լուսանկարի հետքերով․ լուսանկարն իրական է, հանգամանքները՝ դեռ չպարզված 
10.06.2026 | 19:12
Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ հսկող դատախազի որոշումը
10.06.2026 | 19:00
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:43
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն
10.06.2026 | 18:29
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը
10.06.2026 | 18:26
Փաշինյանին Շենգավիթում «հաճելի ձևերով» դիմավորելու մասին հայտարարած բլոգերն ազատ է արձակվել կալանքից
10.06.2026 | 18:19
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ
10.06.2026 | 18:10
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամկետի մասին // Ծառուկյանի փեսան տնային կալանքի տակ է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 18:03
Եթե էս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:00
Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելի՞ է․ ինչպես է օրենքով կարգավորվում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
10.06.2026 | 17:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կվճարի բանակցությունները ձգձգելու գինը»
Բոլորը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու գործով Տ․Ու.-ի, Ա․Ա․-ի և Ա․Փ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ըստ ՔԿ-ի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նա հետախուզվում է։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտնագության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Ու.-ն շուրջ 4 տարի առաջ Ա․Հ.-ին և երկու եղբայրներին ունեցած 3 մլն 300 հզր ՀՀ դրամ պարտքի վերադարձման հարցը լուծելու նպատակով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, Ալավերդի քաղաքի բնակիչ Ա․Կ․-ի մտերիմ Ա․Ա․-ին:

Տ․Ու.-ն տեսնելով, որ Ա․Ա.-ի կողմից վեճին լուծում չի տրվում, 2025 ապրիլի 3-ին նույն հարցով՝ Ա․Փ․-ի միջոցով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․Կ․-ին, ով անօրինական օգուտ՝ 1 մլն 300 հզր ՀՀ դրամ գումար ստանալու դիմաց, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծել է նրանց միջև եղած մասնավոր վեճը:

Բացի այդ, Տ․Ու․-ն 2025 թվականի ապրիլի 25-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․Կ․-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա․Փ․-ի միջոցով դիմել է Ա․Կ․-ին՝ իր և իր ազգական Ա․Ա․-ի հետ ունեցած ֆինանսական խնդիրների և այդ կապակցությամբ վերջինիս կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքի կապակցությամբ առաջացած վեճն իր օգտին լուծելու խնդրանքով:

Մասնավոր վեճը Տ․Ու․-ի օգտին լուծելու նպատակով՝ Ա.Կ.-ն Ա.Ա.-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ՝ պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է:

Տ․Ու.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) (2 դրվագ), Ա․Փ․-ի և Ա․Ա․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), իսկ Ա․Կ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը):

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Տ․Ու.-ի, Ա․Ա․-ի և Ա․Փ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։