Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Շահեն Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, իրենց ուժի անելիքներին և քաղաքական դաշտում տիրող մթնոլորտին։

Անդրադառնալով իրենց ուժի հավաքած 2.3% (33,518 ձայն) արդյունքին՝ Շահեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել իրենց ընտրած քաղաքացիներին։

«Ցանկանում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հավատացին, վստահեցին և իրենց քվեն տվեցին մեզ, դա մանավանդ այս բարդ իրավիճակում, ինչ որ Հայաստանը ուներ, նամանավանդ այս նախընտրական փուլում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևերի» իմ գործընկերներին այս դրական և արդյունավետ համագործակցության համար։

Մենք երբևէ չենք կարող ասել, որ մենք մեծախոսությամբ ենք զբաղվել, որ շատ մեծ թվեր ենք ասել։ Այդպիսի ուժեր շատ կան մեր քաղաքական դաշտում, ովքեր իշխանություն էին հաղթում, ընդդիմության մեջ առաջին կամ երկրորդ տեղ էին ընկնում, տեսանք, որ ընդհանրապես անգամ տոկոսային 1%-ի շեմին չմոտեցան։ Մենք ամբողջ քաղաքական այս նախընտրական գործընթացի ընթացքում ոչ մեծախոսությամբ զբաղվեցինք, ոչ խաբեցինք, մարդկանց վախի ու սպառնալիքի տակ ընտրության չտարանք, չփորձեցինք կեղծիքով ու ստով մեր շուրջ ձայներ գեներացնել։ Մենք տարանք գաղափարական պայքար, մենք տարանք արժեքների վրա հիմնված պայքար, մենք կեղծ խոստումներ չէինք տալիս, պոպուլիզմով չէինք զբաղվում, և, կարծում եմ, այսքանով հանդերձ մենք, ըստ էության, դուրս մնացինք այս նախկին-ներկա համակարգի շարունակվող ու արդեն թվացող, թե հավետ է այս գործընթացը, սրանից դուրս մնացինք»։

Շահեն Հարությունյանի համոզմամբ՝ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով, սակայն նա հարցականի տակ է դնում որոշ ընդդիմադիր ուժերի հետընտրական պահվածքը։

«Տասնյակ ուժեր հայտարարել են, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, իրավացիորեն են հայտարարել, բայց մի շատ կարևոր նրբերանգ կա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է, որ ընդամենը երեք ուժ է բողոքարկել ընտրությունները և վերահաշվարկ պահանջել՝ «Միասնության թևերը», «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Եվ այստեղ հարց է առաջանում մնացած ուժերի հետ կապված. եթե դուք չեք համարում այս ընտրությունները լեգիտիմ և արդար, ինչի՞ չեք բողոքարկում, ինչի՞ վերահաշվարկներ չեք պահանջում և ինչի՞ հետևողական չեք լինում ձեզ տրված ձայներին։

Աննախադեպ, անհաջող, ոչ իրավական ընտրություններ էին՝ վարչական ռեսուրսի կիրառում, վախի մթնոլորտ, սպառնալիքներ։ Գիտե՞ք ինչքան դեպքեր մենք ունենք, երբ որ մարդիկ իրենց շրջանակներում խոսել են, նամանավանդ գյուղերում, խոսել են, ասել են՝ ընտրելու ենք այս կամ այն ընդդիմադիր ուժին, հաջորդ րոպեին կանչել են գյուղապետարան ու հարցուփորձ են արել»։

Հարությունյանը վստահեցնում է, որ իրենց պայքարը չի ավարտվել ընտրություններով, և այն գաղափարական հիմք ունի։

«Մեր պայքարը՝ «Շանթ դաշինքի» պայքարը, իմ ընտանիքի պայքարը, ոչ թե անպայման պառլամենտ կամ իշխանություն է։ Մեր պայքարը Հայաստանի անկախության նախ ձեռքբերման՝ սովետական միության տարիներին, հետո ամրապնդման, պահպանման համար է, մեր ազատությունը պահպանելու համար է։ Այդ ճանապարհին մենք օգտագործելու ենք բոլոր հարթակները, և ես կարծում եմ, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը պետք է հիմա այնպես անի, որ մարդկանց մոտ այդ հարցը չառաջանա՝ արդյոք շարունակելո՞ւ եք, թե՞ չէ։

Հայաստանը դարձրեցին այս ընտրական պրոցեսում «վիլայեթի և գուբերնիայի» կռիվ։ Ես հիմա ասում եմ, որ Հայաստանում կան ուժեր, կան մարդիկ, հանձինս նաև մեզ, որ թույլ չեն տալու, որ Հայաստանը դառնա թե՛ ռուսական գուբերնիա, թե՛ թուրքական վիլայեթ։ Հայաստանը լինելու է ազատ ու անկախ երկիր, ու մեր կռիվը հենց դրա մասին է շարունակվելու։ Գուցե, այս փուլում մաքսիմումը մենք քաղեցինք այսքանը, բայց ուզում եմ ասել, որ մարդիկ պետք է չհիասթափվեն այս պայքարում, որովհետև 34,000 մարդ հավատացել ու վստահել է, որ Հայաստանը լինելու է ազատ ու անկախ, ո՛չ ռուսական, ո՛չ թուրքական, ո՛չ էլ՝ չգիտեմինչական»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան