Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:10
Նոր ձերբակալություններ են սպասվում՝ ըստ ՀԿԿ ղեկավարի // Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 15:05
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
10.06.2026 | 15:02
Մոտ 324 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
Բոլորը

Բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հերքել է այն պնդումները, թե կառույցը զանգվածաբար գաղտնալսում է քաղաքացիներին՝ ընդդիմության կողմից ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր բացահայտելու նպատակով։

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Նահապետյանը նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ տվյալներ է ստանում հանրապետության տարբեր շրջաններից, որոնք վերաբերում են ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններին։ Նրա խոսքով՝ այդ տվյալների հիման վրա որոշվում են հետագա գործողությունները, իսկ գաղտնի օպերատիվ միջոցառումները, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և դատարանի թույլտվությամբ։

«Մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում»,- ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ձայնագրություններում հիշատակվող քաղաքական ուժերի առաջնորդները, մասնավորապես՝ Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը, ներգրավվա՞ծ են արդյոք քրեական վարույթներում կամ հրավիրվել են հարցաքննության, Նահապետյանը նշել է, որ այդ հարցը կախված է յուրաքանչյուր առանձին վարույթով ձեռք բերված ապացույցներից։

Նրա խոսքով՝ եթե որևէ քաղաքական ուժի ղեկավարության վերաբերյալ բավարար ապացույցներ լինեն, ապա կսկսվեն համապատասխան քրեաիրավական գործընթացներ։ Միաժամանակ նա հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ ընդգծելով, որ վարույթների մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում, և գործում է նախնական քննության գաղտնիության սկզբունքը։ Նահապետյանը վստահեցրել է, որ նոր զարգացումների դեպքում հանրությունը կտեղեկացվի՝ ինչպես նախկինում, պաշտոնական հաղորդագրությունների միջոցով։

Մանրամասները` տեսանյութում։