«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից։ Նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ երկու օր առաջ է այցելել Օսիպյանին, նա եղել է խիստ հյուծված վիճակում։

«Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,- ահազանգեց փաստաբանը։

Նա նշեց՝ հացադուլ հայտարարած կալանավորները պետք է լինեն բժիշկների մշտական վերահսկողության ներքո կամ տեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն։ Անդրադառնալով Օսիպյանի բժշկական զննությունից հրաժարվելուն՝ փաստաբանը նշեց, որ դա ևս բողոքի ձև է։

Նա նաև ասաց, որ քաղհասարակության մեկ տասնյակ ներկայացուցիչներ երաշխավորագրեր են ներկայացրել Օսիպյանի ազատ արձակման պահանջով։ Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանում ներկայացված բողոքի շրջանակում իրենք ակնկալում են խափանման միջոցի վերացում կամ մեղմացում։

Օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Արթուր Օսիպյանի վերաբերյալ Factor TV-ի հարցին, նշել էր, որ ծանոթ են խնդրին, աշխատում են այդ ուղղությամբ և հույս ունեն, որ լուծում կգտնվի։

Հիշեցնենք, որ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, որից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Արցախցի գործիչը ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։

Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանը հայտարարել էր, որ կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Փաշինյանը մայիսի 28-ին, պատասխանելով Factor TV-ի հարցին, արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ նա՛ պետք է ներողություն խնդրի։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան և որ նա քաղբանտարկյալ է:

Արփի Հակոբյան