Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ հակապատերազմական պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այն ներառում է նաև Ուկրաինայի դեմ պատերազմի ռուսաստանցի մասնակիցների համար մուտքի արգելք ԵՄ տարածք, հաղորդում է DW-ի Բրյուսելի թղթակիցը։

Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել բոլոր նրանց մուտքը ԵՄ, որոնք ծառայել են Ռուսաստանի զինված ուժերում Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։

«Եվրոպան մնում է փակ Ուկրաինայի ներխուժմանը մասնակցած յուրաքանչյուրի համար»,- լրագրողներին ասել է ֆոն դեր Լեյենը։

Ակնկալվում է, որ այլ սահմանափակումներ կանդրադառնան էներգետիկ, ֆինանսական, առևտրային և, առաջին անգամ, ձկնորսության ոլորտների վրա։

«Մեր փաթեթի նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք պահպանել մեր պատժամիջոցների ամբողջ խստությունը»,- ընդգծել է  Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հավելելով, որ ներկայիս սահմանափակող միջոցառումներն արդեն ճնշում են գործադրում Ռուսաստանի տնտեսության վրա. Ռուսաստանի էներգետիկ եկամուտները 2026 թվականի սկզբին նվազել են մոտ 40 տոկոսով։

Էներգետիկայի ոլորտում Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցների ցանկում ավելացնել ռուսական «ստվերային նավատորմի» ևս 30 նավ՝ արդեն իսկ սահմանափակումների ենթարկված 632 նավերից զատ։ Առաջին անգամ ԵՄ-ն նաև մտադիր է միջոցներ ձեռնարկել այն նավերի դեմ, որոնք օգնում են «ստվերային նավատորմին», օրինակ՝ մատուցելով վառելիքի լիցքավորման ծառայություններ: Սահմանափակումների կարող են ենթարկվել նաև ռուսական նավթի առևտրի և վերամշակման հետ կապված ենթակառուցվածքները:

Ֆինանսական ոլորտում Բրյուսելն առաջարկում է գործունեության արգելքը տարածել ևս 31 ռուսական բանկերի, ինչպես նաև 20 բանկերի, կրիպտոընկերությունների և երրորդ երկրներում գտնվող նավթի առևտրականների վրա, որոնք օգնում են խուսափել պատժամիջոցներից։ Ավելին, փաթեթը ներառում է նոր սահմանափակումներ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից օգտագործվող ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի բաղադրիչները։ Առաջարկվում են նաև Ռուսաստանից որոշակի ապրանքների ներմուծման նոր արգելքներ, որոնց արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն եվրո։

Առաջին անգամ պատժամիջոցները կարող են ազդել ձկնորսության ոլորտի վրա. Եվրահանձնաժողովն առաջարկում է սահմանափակել մի շարք ձկնամթերքի ներմուծումը, իսկ որոշները՝ լիովին արգելել։

Փաթեթն այժմ պետք է միաձայն հաստատվի ԵՄ անդամ պետությունների կողմից։ ԵՄ ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ յուրաքանչյուր նոր պատժամիջոցների փաթեթ պատրաստելիս Բրյուսելը փնտրում է առկա բացթողումները փակելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ուղիներ։ ԵՄ նպատակն է նվազագույնի հասցնել այն եկամուտները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին շարունակել պատերազմն Ուկրաինայի դեմ։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ իր գրասենյակը պատրաստում է «պաշտպանական արդյունաբերության հետ կապված» 80 անձանց և կազմակերպությունների ու ռուսական լրատվամիջոցների սև ցուցակի լրացում՝ հունիսի 15-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի