Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել

Լուրեր

09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպական Միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու համար և բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի ամուր  հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։ Այս մասին ասվում է ՀՀ-ում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՄ անունից բարձր ներկայացուցիչ Կալա Կալլասի կողմից տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների համաձայն՝ չնայած քարոզարշավը խիստ բևեռացված էր՝ ընտրությունները կառավարվել են ներառական եղանակով, առաջարկվել են հստակ քաղաքական այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել՝ ամուր իրավական շրջանակի ներքո։

«Ընտրարշավը և քվեարկությունը տեղի են  ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշման և անընդհատ հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցառումների միջոցով, որոնք նպատակ ունեին խաթարել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում։ Այնուամենայնիվ, ընտրությունները արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայնությունը և առաջընթացը բարեփոխումների ճանապարհին։ Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ և բարգավաճ ապագայի ձգտմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն հաշվի է առնում Հայաստանի ընտրական իշխանությունների կողմից հրապարակված նախնական արդյունքները, որոնք ցույց են տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առավելությունը, ասվում է հայտարարությունում։

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտագործել իրավական մեխանիզմները՝ ընտրական ցանկացած բողոք քննարկելու համար»,- ընդգծվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին ու անսասան է մնում իր հանձնառության մեջ՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական ճանապարհին և խորացնելու գործընկերությունը։

«Մենք անհամբեր սպասում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու նրանց համապարփակ բարեփոխումների օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը և կապակցվածությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, դիմադրողականությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը»,- ասվում է ԵՄ հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի